ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում: Հակառուսական անիմաստ վայնասունը» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին: Գրառումը՝ ստորև.

«ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:

Այդ քննարկումից շահում է Եվրոպան, մեր տղերքին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած պիղծը և սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:

1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաև այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբեջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:

2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար հրատապ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ այս նստաշրջանին ևս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին, այլ դեմ էին, որ եվրոպացիները հերթական  անգամ Նավալնու ու ևս մեկ հակառուսական «հույժ» կարևոր թեմա քննարկեն: Իրենք դեմ են ԵԽԽՎ օրակարգին առհասարակ, որը իրենց դեմ է: Այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:

3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել «նոր Մուրադով» օպերացիան. Այսինքն՝ մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից:

4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք, տեսեք ռուսները սա արեցին, նա չարեցին, և դա այն դեպքում, երբ իրական մեղավորին անգամ հարց չեն տալիս գերիների մասին: Իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:

5.  Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները.... որովհետև դեռ դժոխքում են:

Հ.Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով ի դեպ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի՝ թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետևյալը. «Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:

Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միևնույն է՝ ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համար է՞լ է տղերքի հարցը զուտ քաղաքական հարց ու առիթ  ռուսների վրա հարձակվելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular