ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չիներենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախություն օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820 – ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյանը, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:

1884 - ծնվել է բանաստեղծ Դանիել Վարուժանը։

1937 – ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։

1952 - վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։

1964 - ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։

1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյաը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։

1994 - Տաշքենդում 1992 թվականին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։ 

1998 - վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։

2004 - Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպումներ է ունեցել «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

2006 - Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ-2006»-ին կմասնակցի Անդրեն։

2007 - Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:         

 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է նախագահության թեկնածուների առաջադրումը:

2011 - Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ և այն որևէ աղետի հետևանք չի եղել:

- վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը։

2012 - սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։

2015 - հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները։

2018 - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա՝ ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը  երկխոսության կոչ է անում, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1653 - Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։

1656 - Ռուսաստանում շրջանառության մեջ են դրել պղնձադրամներ արծաթադրամների փոխարեն։

1770 - Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևելյան Ավստրալիան։

- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինդզեի ճակատամարտում։

1792 - Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։

1808 - ծնվել է Նապոլեոն 2-րդ Ֆրանսիայի կայսրը։

1809 - Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել Նապոլեոնի բանակից։

1832 - պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։

1841 - լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոի «Սպանություն Մորգ փողոցում» առաջին դետեկտիվ պատմվածքը:

1889 - ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։

1902 - Մարիյա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։

1910 - Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։

1922 - Վրացական ԽՍՀ-ի կազմում ստեղծվել է Հարավ-Օսական ինքնավար մարզը։

1924 - ընդունվել է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունը։

1934 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության Հերոսի կոչումներ են շնորհվել Չելյուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։

1940 - ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։

1942 - Հայրենական մեծ պատերազմում ավարտվել է մոսկովյան ճակատամարտը։

1950 - ծնվել է ռուս քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

1958 - ծնվել է խորհրդային հոկեյիստ, քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։

1985 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։

1992 - վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։

1998 - Intel ընկերությունը ներկայացրել է Pentuim II Xeon պրոցեսորը։

2001 - Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։

2010 - ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։

2020 - վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի»-ի ստեղծող Ջին Դեյչը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular