ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարևանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։

Արդեն առանց ձևականությունների հայտարարվում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկվում ու վարկաբեկվում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Եվ դրանից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի «հարևանցի» հայտարարությունն այն մասին, որ կա գաղափար՝ բանակում ծառայությունը դարձնել 5 տարին մեկ անգամ, ընդամենը երեք ամսով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նախընտրական կաշառք է՝ ընտրություններից առաջ հայտարարվում է, որ իրենց ընտրելու դեպքում ձեր երեխաներն այլևս բանակում չեն ծառայելու կամ գրեթե չեն ծառայելու։ Սակայն, եթե անգամ այս խայծն օգտագործվելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործվելու է, իրականում այդ հայտարարությունն ունի ավելի հեռահար նպատակ՝ վերջնականապես կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ հայտարարվում է, որ մենք բանակ չենք ունեցել, մյուս կողմից՝ հռչակվում է բարեփոխումների անվան տակ բանակը վերացնելու մտադրություն։ Ահա այստեղ է երևակվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապը․ նա ասում է, թե պետք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպես ու այնքան, որ թշնամի այլևս չունենանք։ Իսկ եթե չկան թշնամիներ, չկա նաև բանակ ունենալու անհրաժեշտություն։

Սա, իհարկե, պարզունակ, մակերեսային  և պետական մտածողության հետ որևէ աղերս չունեցող տրամաբանություն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստությամբ ու շրջահայացությամբ։ Տարածաշրջանում, որում գտնվում է Հայաստանը, լայն իմաստով կա գոյության երկու մոդել՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինված ուժերով, և դրանով խաղաղություն պարտադրել թշնամական տրամադրվածություն ունեցող հարևաններին, և երկրորդը՝ հանձնվել, հայտարարել, որ մենք այլևս թշնամիներ չունենք, և հրաժարվել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգության ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որևէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաև պետություն չունենալու մոդել է, քանի որ առանց զինված ուժերի կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած զինված ուժերով պետությունը լինելու է բուտաֆորիա, ձևականություն, եթե լինելու է ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձևակերպումների անվան տակ իրականում վերացնել հայկական բանակը։ Ի դեպ, հայկական բանակի դեմ ձևակերպումների տարբերությամբ, բայց նույն բովանդակությամբ ամեն առիթով խոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայկական բանակի գոյության, ավելի ճիշտ՝ չգոյության մասին նրա և Նիկոլ Փաշինյանի տեսլականները համընկնում են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular