ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր․ Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․

«Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է, որ մեր հաշվարկներում ու ձգտումներում գերակայեն բանականությունն և պրագմատիզմը։ Դրանք անհրաժեշտ են, որովհետև այսօր կայացվող բոլոր որոշումները՝ կապված Հարավային Կովկասում համագործակցության հարցերի հետ, կարող են կանխորոշել մեր ժողովրդի ճակատագիրը երկար տարիների կտրվածքով։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվում էին հայտնի պայմանագրերը։

Ցավոք, տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ դիսկուրսն այսօր կապված է բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ և պտտվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևոր, բայց՝ սահմանափակ թեմայի շուրջ։ Հարցի նկատմամբ նման մոտեցումն ի սկզբանե վնասակար է։ Մենք պետք է առաջարկենք և խրախուսենք տարածաշրջանային համագործակցության՝ մեզ համար ավելի խորը և նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով և մասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Հետևաբար, Հայաստանի համար սպասվող լուրջ տարածաշրջանային մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում առաջին հերթին հարկավոր է լուծել իշխանության հարցը։ Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը, չեզոքացնել ագրեսիվության և անհանդուրժողականության աստիճանը, շատերին վերադարձնել ամենօրյա աշխատանքի ուղեծիր, սկսել ամրապնդել երկիրը և ապահովել ամուր խաղաղություն։ Իշխանություն, որը, հասկանալով իրավիճակի բոլոր բարդությունները, այնուամենայնիվ կփորձի գտնել արտաքին գործընկերների և հարևանների հետ երկխոսության արժանապատիվ ճանապարհ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular