ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, եւ հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հանքի աշխատակիցների պահանջները բավարարվեցին

Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150 հազար դրամ։

Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են եւ շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետեւանքով մոտ 300 աշխատակիցներ կրճատվեցին, մնացին անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել եւս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ։

Այսպիսով, օրվա վերջում տեղեկացա, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, եւ հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Տեղեկացա, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները, ինչի համար շատ ուրախ եմ։ Փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են։ Թեեւ ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձեւ։

Հ.Գ. Ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել  երկու կողմերի՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ՝ տնօրինության հետ՝ միջնորդի կարգավիճակով»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular