ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համահայկական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ըստ այդմ՝ կողմերը կհամագործակցեն և համատեղ կիրականացնեն 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզներով ապահովման գործընթացը։ Այն կներառի ինչպես պրոթեզների կամ դրանց դետալների ու նյութերի տրամադրումն, այնպես էլ պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստումը, կրելու հմտությունների ուսուցումն ու պրոթեզավորման գործընթացին առնչվող այլ ծառայությունների մատուցումը:

Հուշագրի ստորագրման ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու պետության պարտավորությանը՝ շեշտելով, որ առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների միավորմամբ հնարավոր է ցանկալի արդյունք գրանցել։

Կարևորելով համատեղ իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է․ «Պետք է համադրենք բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ոլորտային խնդիրներին ժամանակին արձանագրելու համար։ Ձեր գիտելիքն ու փորձը կարող են այլ որակ ապահովել և առավել արդյունավետ դարձնել պրոթեզավորման գործընթացը, իսկ ոլորտում ունեցած փորձը հնարավորություն կտա խնդիրներն արագ կարգավորել։ Մենք վերահաստատում ենք այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք անելու»,- ասել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը հույս է հայտնել, որ կողմերի համագործակցությունն ավելի երկարաժամկետ լինի, և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպություններն իրենց համատեղ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում։ Նախարարը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝ պրոթեզավորման գործընթացում ներգրավելով նոր մասնագետների»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular