ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի և Հայաստանի պայքարում չի կարող Հայաստանն ու հայ ժողովուրդը պարտվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում բոլորն իրար ատում են՝ նախկինները ներկաներին, ներկաները նախկիններին, գեներալներին, հոգևորականներին, ներկաների կողմնակիցները բոլորին միասին վերցրած, այդ թվում Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը այս կարճ ժամանակահատվածում կարողացավ հայ ազգը վերածել պառակտված սևերի ու սպիտակաների, գելերի ու գելխեղդների, սևազգեստների ու սատանաների, ֆեյքերի և ֆեյքապետերի։ Ողջ երկիրը եռում է կաթսայի մեջ։ Ճիշտն ու սխալը, երկրորդականն ու առաջնայինը, ազգայինն ու ապազգայինը, թացն ու չորն այլևս չի տարբերակվում, էական չէ։ Երկիրն ընկել է կործանարար ընթացքի մեջ ու գնում է անհայտություն, անորոշություն։ Չկա հույս, հավատ, ապագա, ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երևում։ Հայաստանում հիմա միայն ավելանում են գերեզմանները։

Իշխանությունները ամեն օր խորացնում են բարոյահոգեբանական, քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ Ոչինչ չանելով, դատարկ-դատարկ խոսելով, անսահման պոպուլիզմով, ստով ու կեղծիքով լցրել են բոլոր ոլոտները, մարդկային հարաբերությունների բոլոր անկյունները, քաղաքական հարաբերությունների բոլոր մակարդակները։ Բանակի, եկեղեցու, ընտանիքի, անհատի, քաղաքացու ինստիտուտների կազմաքանդումը դարձել է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Չկան ներդրումներ, չկա զարգացում, չկա օրակարգ, որի շուրջ երկիրը կշտկեր մեջքը, պատերազմից ստացած վերքերը կբուժեր։ Փոխարենը երկրի ղեկավարի մակարդակով հերթական ստի, կեղծիքի, պոպուլիզմի չափաքանակն է ներարկվում հասարակական և քաղաքական հարաբերություններում։ Սուտ, սուտ, սուտ, անվերջ սուտ ու կեղծիք, անվերջ մեղավորների նշանակում, չարվածի մեղքն ուրիշների վրա դնելու ամոթալի վարքագիծ։

«Հպարտ ու դուխով» վարչապետը երկրի ներսում ճղում է բոլորին, երկրից դուրս խեղճանում ու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող օրակարգեր առաջ տանում, ավելի ճիշտ՝ այդ օրակարգերի հետ խոնարհ ձևով համաձայնվում։ Սա է այսօր մեր երկրի պատկերը։ Ու այս վիճակով գնում ենք ընտրությունների, որի ցանկացած ելք հղի է ցնցումներով ու բախումներով։

Նիկոլ Փաշինյանը խաղաղ ու անցնցում չի հեռանալու։ Դա իր տեսակն է, իր բնավորությունն ու արժեհամակարգը։ Եզրակացությունը մեկն է՝ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական ու ամենաամոթալի էջերից մեկը, սակայն պետք է շտկի իր մեջքը, քանի որ Նիկոլի և Հայաստանի պայքարում չի կարող Հայաստանն ու հայ ժողովուրդը պարտվել։

Կարեն Դանիելյան 

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular