Ադրբենջանում պահվող հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք պարբերաբար տեսակցում ենք գերեվարված անձանց, որոնց մասին պաշտոնապես հաստատում ունենք Ադրբեջանի իշխանությունների կողմից և մեր տեսակցությունների շրջանակներում մարդկանց ընձեռում ենք հնարավորություն ընտանիքների հետ կապ պահել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ հնարավորության դեպքում գերեվարվածները կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ՝ հեռախոսազանգի, կամ բանավոր հաղորդագրության միջոցով, նայած, թե որ դեպքում ինչպես է ստացվում։
Զառա Ամատունին նշեց, որ գերեվարված անձանց վիճակի մասին մանրամասներ հանրայնորեն չի կարող հաղորդել, սակայն եթե խնդիրներ կան, ապա դրանք քննարկում են միայն նրանց համար պատասխանատու իշխանությունների հետ։