ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ ընկերները, ծանոթները հաճախ են ասում, որ ընդդիմության խոսքը շատ քիչ թվով մարդիկ են կարդում. նույնիսկ շատերի համար անհասանելի են լինում մեր քննադությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում են, որ որոշ մասն էլ ընդհանրապես հետաքրքրված չէ ընդդիմության տեսակետներով։ Կա նաև մի հատված, որ դեռևս կուրորեն Նիկոլ է երկրպագում։

Հարգելիներս, եկեք չկորցնենք հավատը մեր ժողովրդի նկատմամբ։ Բերեք հավատանք մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդն Աստվածային ժողովուրդ է, և անբացատրելի իմաստություն ունի։ Ուղղակի համբերատար ձևով մարդկանց հետ աշխատել, զրուցել, պատմել, խոսել է պետք։ Երբեմն մեզ թվում է, թե ինչու՞ մարդիկ այս պարզ բաները չեն հասկանում։ Բայց չէ՞, որ մարդիկ ունեն նաև տասնյակ այլ պրոբլեմներ ևս։ Ուղղակի պետք է խոսել։

Ժամանակին եթե մեր իշխանությունը մարդկանց հետ շատ խոսեր, ներկայացներ իրականությունը, անընդհատ խոսեր ու պատմեր ճշմարտությունը, երբեք ստախոս ու պոպուլիստ նիկոլները չէին կարող շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից, ու այսքան փորձանքի մեջ չէինք ընկնի։ Հիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին։

Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին և վստահում եմ նրա իմաստությանը։ Այո, մենք խայտառակ պարտություն ենք կրել Արցախում, մենք խորը պրոբլեմներ ենք ձեռքբերել Հայաստանի համար։ Մեր ժողովրդի որոշ մասն այսօր, գուցե չի վստահում քաղաքական ուժերից ոչ մեկին, որոշնռրն էլ մտածում են երկրից գնալու մասին։ Բայց կյանքը դրանով չի ավարտվում և պրոբլեմներն էլ այդպես չեն լուծվում։

Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, մեր քաղաքական, սոցիալ-տնտեսական ու ռազմական սխալների պատճառները։ Արդյունքում՝ շատ արագ ելքեր ենք գտնելու Հայաստանն ու Արցախը այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular