ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը Հայկական բանակի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ, թե քիչ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու հիմա մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը Հայկական բանակի հետ: Բանակի վարկաբեկումն ու թուլացումը սկսվեց դեռևս երեք տարի առաջ, դա փաստ է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատելուց մինչև պատերազմում կրած պարտությունը բանակի վրա դնելու տխրահռչակ մոտեցումն, ըստ էության, դրա բաղադրիչներից մեկն է: Սակայն ամենամեծ ու կարևոր արարը Փաշինյանը, կարծես թե, դեռևս չի իրականացրել ու հետևողականորեն գնում է դրան: Հիմա ակտիվ թրքասիրության քարոզին զուգահեռ, տողատակով հանրությանը պատրաստում են այն գաղափարին, թե մեզ բանակ պետք չէ, դե եթե հարձակում լինի Հայաստանի վրա, դա կնշանակի հարձակում Ռուսատանի վրա, Արցախում էլ խաղաղապահներն են, հետևաբար ամեն ինչ նորմալ է, կարող ենք կրճատել բանակը, ծառայության ժամկետները և առհասարակ մի ինչ-որ պահից էլ կազմալուծենք բանակը:

Աշխարհում երկու պետություն կա, որ չեն ուզում, որ Հայաստանը զինված ուժեր ունենա՝ մեկը Թուրքիան է, մյուսը՝ Ադրբեջանը: Վերջինիս նախագահը նույնիսկ բաց տեքստով խոսում է դրա մասին: Հետևաբար բանակը կազմալուծելու նկրտումները ո՞ւմ շահերից են բխում, ո՞ւմ օրակարգն է առաջ տանում Փաշինյանը: Այդուհանդերձ, այն, ինչ հիմա տեղի է ունենում բանակի շուրջ, մեկ նախադասասությամբ եթե բնորոշենք, ապա՝ դրվում է պետականության կորստի վերջին մեխը: Հետաքրքիրն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում նույն այդ բանակի գեներալների ու բարձրագույն սպայակազմի աչքի առաջ, նրանց լուռ համաձայնությամբ:

Տպավորություն է, որ Հայաստանի պետականության կորստի հարցում բոլոր իրավասու կողմերը՝ Նիկոլի գխավորությամբ, ունեն կոնսենսուս, համաձայնություն: Եթե ընդունենք, որ նիկոլապաշտ ինչ-որ մասսա էլ պաշտպանում և արդարացնում է այս մոտեցումը, ապա հայ ազգը հավաքական իմաստով կանգնած է լրջագույն մարտահրավերի առաջ: Հասարակության մի լոյալ շերտ էլ կա, որ եթե նույնիսկ բայրաքթարները ռազմական թռիչքներ իրականացնեն իրենց հարևան գյուղում, ապա միևնույն է այդ մարդիկ իրենց տանը հանգիստ թեյ են խմելու, քանի որ իրենց գյուղը չէ դա: Իրավիճակով մտահոգ մարդկանց թվաքանակն էլ չի բավարարում երկրում քաղաքական բալանսը փոխել: Գոնե այս պարագայում անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կեղծիքի ու ստի քարոզարշավին հակադրել այն գաղափարները, որոնք հասարակական լայն շերտերի մոտ իրավիճակը սթափ գնահատելու հիմք կհանդիսանան: Սակայն դա էլ, մեծ հաշվով, չկա: Հատուկենտ հասարակական-քաղաքական գործիչներ, մի շարք ԶԼՄ-ներ խոսում են, բարձրաձայնում են, ահազանգում են այս մարդու իրական նպատակների մասին, երկիրը կործանման տանելու նրա նպատակների մասին, սակայն հասարակության լոյալություն ավելի շատ ու զորեղ է: Նիկոլը տեսնում է այս ամենը, հասկանում է, որ դիմադրություն չկա, հետևաբար անում է այն, ինչ ուզում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular