Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կշեռք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶարմանալի է, բայց մարդիկ կշեռք օգտագործել են դեռ հին ժամանակներից: Կշեռքների ստեղծման պատմությունը սկսվել է Քրիստոսի ծնունդից երկու հազարամյակ առաջ: Հենց այդ ժամանակ էլ հորինվել են առաջին ամենապարզ կշեռքները:
Բաբելոնում և Հին Եգիպտոսում առաջին կշեռքները բավականին պարզունակ են եղել: Նրանք իրենցից ներկայացրել են փայտ՝ երկու ծայրերից կախված թասերով: Որոշ ժամանակ անց կշեռքի կառուցվածքը բարդացել է, հայտնվել են շարժական կշռաքարերը: Այնուամենայնիվ, բավականին դժվար է նման սարքերը ճշգրիտ անվանել: Լծակավոր թասերով կշեռքների գյուտը, որի սխալը ոչ ավելի է, քան 0,1 տոկոս, տեղի է ունեցել 12-րդ դարում: Դրանց նկարագրությունը կազմել է արաբ մեխանիկ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ալ-Հզազինին: Այն ժամանակ այդպիսի չափազանց ճշգրիտ սարքերի օգնությամբ հնարավոր է դարձել որոշել նյութերի խտությունը և որոշել համաձուլվածքների կազմը: Նման կշեռքներն օգտագործել են հիմնականում գոհարների ու մետաղադրամների կեղծիքները բացահայտելոււ համար:
16-րդ դարում Գալիլեո Գալիլեյը ստեղծել է պատմության մեջ առաջին հիդրոստատիկ կշեռքը, որը հնարավորություն է տվել օբյեկտը կշռել ոչ միայն օդում, այլ նաև հեղուկում: Նման կշեռքները օգտագործվել են նյութի խտությունը որոշելու համար:
Հին Ռուսաստանում նույնպես օգտագործվել են հավասարաթև կշեռքներ կամ «սկալվա»-ներ: 14-րդ դարում հայտնվել են ձեռքի կշեռքները, այսպես կոչված «բեզմեններ»-ը: Օգտագործման հեշտությունը նրանք շատ տարածված են դարձրել առօրյա կյանքում, չնայած այդ կշեռքները ճշգրտությամբ չեն փայլել: Այդ իմաստով առավելությունը մնացել է լծակավոր կշեռքների մոտ: Ֆրանսիացի Ժիլ դը Ռոբերվալը կարողացել է այնքան բարելավել դրանք, որ այլևս ոչ մի հարց չի առաջացել դրանց ճշգրտության վերաբերյալ: Նման կշիռներ ակտիվորեն օգտագործվել են նաև խորհրդային տարիներին:
Զսպանակային կշեռքը հորինել է գերմանացի գիտնական Քրիստոֆ Վայգելը 17-րդ դարի վերջին: Նման կշեռքները ունեն մի շարք առավելություններ: Նախ, դրանք բավականին ճշգրիտ են, և երկրորդ, դրանք թեթև և կոմպակտ են: Հետագայում սկսել են առաջանալ տարբեր տեսակի կշեռքներ, որոնք տարբերվել են ինչպես իրենց արտաքին տեսքով, այնպես էլ գործողության սկզբունքով: Օրինակ՝ ճոճանակային, ոլորող, հիդրոստատիկ, հացահատիկային, չինական «ափիոնային» և շատ ուրիշներ: Կշեռքների պատմության ժամանակակից իրավահաջորդներն արդեն իսկ դարձել են թվային կշեռքները: Ներկայումս կշռի չափման նման կշեռքներն են ամենատարածվածն ու ճշգրիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը