ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, վաղ առավոտից երկկողմանի փակ կլինի «Հաղթանակի» կամրջից մինչև Լենինգրադյան փողոց հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակող տանող հատվածը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ առավոտյան ժամը 09։00-10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցերի պատճառով։

«Կխնդրեմ մեր քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն։ Գիտեք, որ մենք համավարակային իրավիճակում ենք և փորձում ենք նաև ավելորդ կուտակումներից խուսափել»,– ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հիշատակի միջոցառումներին, Նիկոլ Փաշինյանի խորհրդականը նշեց, որ կառավարությունը հաստատել է «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շարքում ապրիլի 23-ին` ժամը 23։00-ին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

 

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։ Իսկ ապրիլի 24-ին, ժամը 19։15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Հարությունյանը նշեց, որ վերջին միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանո ներքո, դիվանագիտական ներկայացուցիչների համար։

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում քաղաքացիների համար կկազմակերպվի հուշարձանների ցուցադրություն` դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ։

Իսկ ապրիլի 21-ին Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կկայանա «Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ցուցադրությունը։

Միջոցառումները կավարտվեն ապրիլի 27-ին ծաղիկների վերամշակման արդեն ավանդական դարձած միջոցառմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular