ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրավիրում եմ իմ հանդիսատեսին Mezzo ակումբ՝ վայելելու լավ երաժշտություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս Հայաստան է ժամանել Ամերիկայի ProjectOne հայտնի խմբի մենակատար Գուրգեն Գալստյանը։ Չնայած նրան, որ երգիչը կարճ ժամանակով է այցելել հայրենիք, սակայն հասցրել են համերգ կազմակերպել։ Համերգը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 21։00-ին MEZZO ակումբում։ 1or.am կայքը զրուցել է խմբի մենակատար Գուրգեն Գալստյանի հետ։

Պարոն Գալստյան, ե՞րբ զգացիք, որ ձեր տարերքը երաժշտությունն է:

— Երաժշտությունն ինձ համար ի վերուստ տրված պարգև է։ Առաջին հերթին շնորհակալ եմ հորս, որ, չորս տարեկանից սկսած, ինձ մոտ ճիշտ ճաշակ է ձևավորել։ Հետագայում, երբ հասկացա, որ երաժշտությունն իմ տարերքն է արդեն ինը տարեկան էի և սկսեցի հաճախել Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց։ Այնտեղ պարապելու ընթացքում հասկանում էի, որ ինձ մոտ ավելի հեշտ է ստացվում այն ամենն ինչ մյուս աշակերտների համար ավելի դժվար էր։ Եվ այդ ժամանակ ես համոզվեցի, որ իսկապես երաժշտությունն է իմ տարերքը։

 Կպատմե՞ք այն մասին, թե ինչպե՞ս ձևավորվեց ProjectOne-ը

— ProjectOne խումբը ձևավորվեց իմ ընկեր Արտակ Մարտիրոսյանի և իմ շնորհիվ։ Խումբը ձևավորվեց, քանի որ  Լոս Անջելեսում հայկական համայնքի համար երաժշտական ասպարեզում լճացում էր և մեր նշանակետը այն էր, որ փորձեինք հայկական միջավայրից որոշ չափով վերացնել այդ ցածրորակ երաժշտությունը։ Կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, և մենք անընդհատ փորձում ենք առաջ գնալ և այնպես անել, որ հնարավորինս քիչ հնչի այդ թուրքա-ադրբեջանական երաժշտությունը, որը որ թարգմանված է հայերեն բառերով։

Կա՞ն խոչընդոտներ, որոնք հաղթահարել եք խմբի կայացման փուլերում:

— Խոչընդոտներ, իհարկե, կան, որոշները արդեն հաղթահարել ենք իսկ որոշներն էլ հաղթահարման ճանապարհին են։ Այդ խոչընդոտներից մեկը այն էր, որ այն ցածրորակ երաժշտությունը պրոպագանդողները բավականին բարձր էին վարձատրվում ոչնչի համար և մենք այդ խոչընդոտները փորձեցինք հաղթահարել մեր ելույթները լավագույն տեղերում կազմակերպելու համար, որ հասարակությունը լսի մեզ և տեսնի, թե իրականում որն է բարձրորակ երաժշտությունը։ Նաև չեմ կարող չնշել մեր խմբի երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նաև վկայում է բենդի բարձր որակի մասին։

- Ո՞րն է ձեր լսարանը: Ո՞ր տարիքի երաժշտասերներն են մեծամասամբ այցելում ձեր համերգներին:

Մեր լսարանը շատ տարբեր է, հիմնականում 24 տարեկանից սկսած մինչև հիմնականում 60 տարեկանները։ Սկզբնական շրջանում մեր հիմնական լսարանը  24-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք էին  հետո լսարանը ավելի լայնացավ և դարձան այն մարդիկ, ովքեր որ կարոտ էին այդ երաժշտությանը և այդ երաժշտությունը նրանց պատանեկության շրջանն էր հիշեցնում և նրանց մոտ առաջացնում էր նոր հուշեր և այդ հուշերը իրենց տանում էր դեպի երիտասարդություն։

Դուք կարճ ժամանակով եք այցելել Հայաստան և արդեն նախատեսված համերգ ունեք, ի՞նչ ծրագրերով եք եկել Հայաստան։

— Այո, ցավոք սրտի, շատ կարճ ժամանակով եմ այցելել Հայաստան։ Հիմնականում ամեն տարի գալիս եմ և  հիմնականում գարնանն եմ գալիս, քանի որ  սիրում եմ գարունը Երևանում անցկացնել, երևանյան գարունն ինձ համար չնաշխարհիկ է։ Կարճ ժամանակով եմ եկել, քանի որ բենդի հետ կապված նոր պլաններ կան ԱՄՆ-ում և, ցավոք, երկար մնալ չեմ կարող, չնայած, որ կարոտում եմ։ Ամեն դեպքում հնարավոր է նոր այցելություններ լինեն։ Ինչ վերաբերում է համերգին, ապա այն ի սկզբանե նախատեսած չէր,  բայց քանի որ  այս կարճ ժամանակահատվածում այսպես ստացվեց և հայտնվեցի Երևանում Արտակը այսպիսի  լավ անակնկալ արեց ինձ և մեր բենդին։ Իրականում շատ լավ երաժիշտներ են հավաքվել այսօրվա համերգին, որը կայանալու է Mezzo ակումբում և ծրագրում լինելու է միայն բարձրորակ երաժշտություն և  ճիշտ երաժշտություն, որը որ ինքն իրենով թելադրում է գեղագիտական ճաշակ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular