ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է սպասվում հորոսկոպի յուրաքանչյուր նշանին մայիս ամսին

ՖՈՏՈ

Ձեզ ենք ներկայացնում մայիս ամսվա հորոսկոպը:

Խոյ (21 մարտ — 20 ապրիլ)

Ամիսներ շարունակ գտնվելով ինքնամփոփ վիճակում՝ Ձեր կյանքում հանկարծակի հայտնվում է այնպիսի մի անձնավորություն, ով կարողանում է խարույկ վառել հանգչող ածխի մի կտորից: Դուք այնքան տարբեր եք, որ նույնիսկ կասկածներ են առաջանում, թե արդյոք Ձեր սիրավեպը կարող է շարունակություն ունենալ: Սակայն խնդիրը այդ չէ: Կարևորն այն է, որ Դուք կրկին զգում եք կյանքը և առաջ եք շարժվում:

Ցուլ (21 ապրիլ — 20 մայիս)

Երբ Ձեր առջև նոր հնարավորություններ բացվեն, ոչ մի դեպքում այն բաց չթողնեք: Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Դուք պատրաստ չեք գլոբալ փոփոխությունների, թեպետ պետք է պատրաստվել: Խորհուրդ է տրվում մի քանի օրում վերջացնել անավարտ գործերը: Ձեր ճանապարհը ճիշտ է ընտրված՝ չնայած, որ դժվարին է թվում:

Երկվորյակներ (21 մայիս — 21 հունիս)

Մի քանի բարդ և խնդիրներով լի ամիսներ անցկացնելուց հետո Դուք վերջապես կկարողանաք ժամանակ գտնել ինքներդ Ձեզ համար: Դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու խնդիրների լուծման այլընտրանքայն ճանապարհները և այնուհետև միանգամից գործի կանցնեք: Այդպիսով՝ Դուք կխուսափեք սխալներից:

Խեցգետին (22 հունիս — 22 հուլիս)

Մոտ օրերս Դուք հնարավորություն կունենաք իրականացնելու Ձեր երազանքը: Խնդիրն այն է, որ Դուք չեք կողմնորոշվում, թե արդյոք այդքան կարևոր է այդ երազանքը, թե կարող եք ընձեռնված հնարավորությունը ուրիշ մեկին տալ: Դուք գիտակցում եք Ձեր շահավետ դիրքը և ուրախ եք ցուցաբերվող ուշադրության համար, բայց միևնույն ժամանակ գիտեք եք, որ համաձայնում եք այդ պայմաններին՝ պարտքի զգացումից ելնելով:

Առյուծ (23 հուլիս — 23 օգոստոս)

Դուք կարևոր որոշում եք կայացրել, սակայն չէիք պատկերացնում, որ այն Ձեր կյանքի բոլոր կողմերի վրա ազդեցություն կունենար: Փոփոխությունները հետևում են մեկը մյուսին: Պետք է սպասել մինչև փոթորիկը հանդարտվի, և Դուք նոր կկարողանաք գնահատել կատարվածի մասշտաբները:

Կույս (24 օգոստոս — 23 սեպտեմբեր)

Դուք վերջին ժամանակները չեք կողմնորոշվում սեփական գործողություններում, Ձեզ անհարմար եք զգում: Մայիս ամսին բոլոր խրթին իրավիճակները կհարթվեն: Դուք ցանկանում եք վերգտնել կորցրածը, սակայն պետք չէ շտապել, Դուք բավականաչափ ժամանակ ունեք:

Կշեռք (24 սեպտեմբեր — 23 հոկտեմբեր)

Ձեր նոր սկսված սիրային խաղը բավականին կանխատեսելի է: Սցենարը գրեթե նույնն է, բայց հանկարծակիորեն Ձեր երկրորդ կեսն է առաջինը զիջումների գնում: Սակայն այստեղ մեկ խնդիր է առաջանում: Փաստորեն, ստեղծված իրավիճակում երկուսի փոխարեն միայն Դուք պետք է որոշում կայացնեք: Իսկ Դուք իրադարձությունների այդպիսի շրջադարձի սովոր չեք:

Կարիճ (24 հոկտեմբեր — 22 նոյեմբեր)

Միայն մի քանի շաբաթ է անցել, իսկ նոր իրադարձությունները Ձեզ կրկին բերել են նույն ճանապարհի վրա: Ի՞նչ է դա նշանակում: Միգուցե Դուք չափազանց զգուշավոր եք և թույլ չեք տալիս իրավիճակին՝ պարզելու Ձեր պոտենցիալը: Մի մոռացեք, որ բոլոր փոփոխություններն ուղեկցվում են ռիսկով: Համարձակորեն առաջ ընթացեք և միայն այդ դեպքում հստակ կիմանաք, թե նոր օրն ինչ է պատրաստել Ձեզ համար:

Աղեղնավոր (23 նոյեմբեր — 21 դեկտեմբեր)

Թվում է, թե հաջողությունը լիովին Ձեր կողմն է: Ամսվա վերջում Դուք կնկատեք, որ Ձեր ցանկացած գործունեությունը հաջողությամբ է պսակվում: Դուք քայլ առ քայլ առաջ եք գնում:

Այծեղջյուր (22 դեկտեմբեր — 20 հունվար)

Ինչ ընտրությո՞ւն Դուք կկատարեիք՝ հանդիպել իրական սիրուն, թե կարիերայում առաջընթաց գրանցել: Իհարկե, Դուք կցանկանաք երկուսը միաժամանակ: Սակայն ճակատագիրը հրաշալի հումորի զգացում ունի, և Դուք դրանում կհամոզվեք, երբ ստանաք այն, ինչ ցանկանում եք: Կարիք չի լինելու ընտրություն կատարելու:

Ջրհոս (21 հունվար — 20 փետրվար)

Դուք, ինչպես միշտ, իրավացի եք լինում: Սակայն մայիս ամսին Դուք նաև չափազանց էմոցիոնալ կլինեք: Չոր եզրահանգումների փոխարեն ջերմ, բարի և հոգևոր զգացողություններն են առաջին պլան մղվում:

Ձկներ (21 փետրվար — 20 մարտ)

Կտրուկ կերպով կյանքի ուղղությունը փոխելու կարողությունը Ձեր յուրահատկություններից մեկն է: Ընկերները Ձեզ աջակցում են, ընտանիքը քննադատում է, իսկ Դուք փորձում եք ամեն կերպ լավ հարաբերություններ պահպանել երկուսի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular