Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 43-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: