ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել

ՖՈՏՈ

Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել, քանի որ այն լինում է տարվա մեջ ընդամենը 2 ամիս: Ծնեբեկը մարդկությանը ծանոթ է եղել դեռևս 4000 տարի առաջ: Այսօր ծնեբեկը շարունակում է դելիկատես մնալ, բայց հասանելի է բոլորին: Ծնեբեկը պարունակում է շատ սպիտակուցներ, ածխաջրեր, մեծ քանակությամբ վիտամիններ, կարոտին, սապոնին և այլն: Այս բանջարեղենը հարուստ է ոչ թե կալորիաներով, այլ հանքային նյութերով: Ծնեբեկում պարունակվող նյութերը մաքրում են արյունը, դրականորեն են ազդում լյարդի աշխատանքի վրա:

Նախկինում բժշկության մեջ օգտագործվել են բույսի արմատներն ու վերգետնյա մասը` սրտի, լյարդի, միզաքարային և այլ հիվանդությունների բուժման նպատակով: Մի ժամանակ ծնեբեկի պտուղներն օգտագործվել են որպես բուժամիջոց սեռական թուլության դեմ: Պետք է ասել, որ ծնեբեկն այսօր էլ համարվում է շատ լավ աֆրոդիզիակ:
Բուլղարիայում ծնեբեկով կարգավորում են նյութափոխանակության խանգարումը, օրինակ` շաքարային դիաբետի դեպքում: Չինացիներն էլ են խորհուրդ տալիս տոնուսը բարձրացնելու համար ծնեբեկ օգտագործել: Իսկ Ավիցենան իր «Բժշկագիտության մասին աշխատության» մեջ գրում է, որ «ծնեբեկի թուրմը խմում են մեջքի ցավի ու նստաներվի բորբոքման դեպքում»:

 

Ծնեբեկը հաճախ նշանակում են տախիկարդիայի դեպքում, սրտային ռիթմի խանգարման ժամանակ: 1 ճաշի գդալ չորացրած-մանրացրած ծնեբեկի արմատները 0,5 լ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, եռացնել 10 րոպե և ընդունել բաժակի 1/2-ից` օրվա մեջ 3-4 անգամ: 3 թեյի գդալ թարմ տերևները կամ արմատները ներքնացողունների հետ միասին լցնել 250մլ եռջրի մեջ և պահել տաք տեղում, ապա քամել: Այս թուրմից օգտագործել 2 ճաշի գդալ` օրը 4 անգամ, հոդացավերի, մաշկի ցանի դեպքում:

Ընձյուղների թուրմը և արմատների խաշուկը` 1:10 հարաբերությամբ խմել որպես միզամուղ միջոց` սրտի, երիկամների և միզափամփուշտի հիվանդությունների, ինչպես նաև հոդատապերի ժամանակ: Ի դեպ՝ վերջին հիվանդության դեպքում կարելի է օգտագործել նաև օշարակը:

Թարմ քամած հյութը եփել շաքարի հետ` 2:1 հարաբերությամբ, խմել օրը 2-4 անգամ` 1-ական թեյի գդալ: Ինչպես ասացինք, այն շատ օգտակար է շաքարախտի, այտվուցվածության, ջրգողության դեպքերում, նաև շատ լավ ախորժակը բարձրացնող միջոց է համարվում: Այն նաև համարվում է դիետիկ սնունդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular