ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը  իր բոլոր քայլերի համար մեղքը ուրիշների վրա բարդելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նախօրեին  հայտարարել է, որ 2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է, որ  հողերը պետք է հանձնեն։  Վարչապետը խոսել է նաև  Սյունիքիում ռուսական 102 ռազմաբազա տեղակայելու մասին։ Այս թեմայով 1or.am  կայքի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է։

— Պարոն Բաղդասարյան, այս հայտարարությամբ արդյոք ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում էր արդարացնել իրեն և կրկին վաստակել ժողովրդի վստահությունը։

—  Բնականաբար, հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը  իր բոլոր քայլերի համար մեղքը ուրիշների վրա բարդելն է և այդ ելույթը և դրանից հետո արված իր բոլոր ելույթները խոսում է այն մասին, որ ինքը փորձում է ցույց տալ, որ ոչ մի բանի հետ կապված չի, որ ինքը մեղավոր չի և մեղավոր են բոլորը բացի իրենից։  Իր բոլոր հայտարարությունները այդ համատեքստում են։ 

— Փաշինյանը նաև խոսել է  Սյունիքում  ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ տեղակայելու բանակցությունների մասին։ Ինչպե՞ս եք դա գնահատում այս հայտարարությունը։

— Այո, հիմա դրա անհրաժեշտությունը կա, բայց  կարծում եմ, որ դա որևէ կերպ չպետք է վերացնի մեր բանակը զարգացնելու և վերազինելու հարցը։ Այսինքն, դրանք իրարից շատ տարբեր հարցեր են և պետք չի մտածել, որ  այստեղ 102-րդ ռազմաբազան հենակետ կունենա և պետք չի մեր բանակը զարգացնել։ Դրանք  մեկը մյուսին պետք է լրացնեն։ Մենք մեր անվտանգությունը 100 տոկոսով չենք կարող վստահել բացառապես ռուսներին և մենք ենք նաև պատասխանատու։ Մենք  ունենք մեր բանակը վերազինելու, հզորացնելու խնդիր անկախ, նրանից թե ռուսական ռազմաբազան կստեղծվի ,թե ոչ։ 

—Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից  Հայաստանի  տարածքների վերաբերյալ հայտարարություններ են հնչում, բացի այդ նաև Բաքվում հակահայկական «պուրակ» է բացվել, որտեղ նաև զոհված հայ զինծառայողների հիշատակն է անարգվում։ Ձեր  կարծիքով քաղաքակիրթ աշխարհն այսօր համարժե՞ք է արձագանքում այս իրադարձություններին։

— Ոչ, ես կարծում եմ, որ միջազգային հանրության արձագանքը պետք է լինի շատ ավելի կոշտ, որովհետև դա պարզապես ինչ-որ թանգարան չի և նրանց հայտարարությունները հենց այնպես արվող հայտարարություններ չեն և  ես վստահեմ, որ իր այդ գործողություններով  Ադրբեջանը   նոր պատերազմի է նախապատրաստվում  և հիմա  դրա քարոզչությունն է տարվում` ամբողջ աշխարհի առաջ փորձելով նախապես արդարեցնել իր այդ պատերազմը։ Եվ իհարկե, Ալիևի երկրորդ նպատակն է  դրանով կոծկել պատերազմական այն հանցագործությունները, որ նա իրականացրել է այդ 44 օրվա ընթացքում։ Կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն էլ պետք  է լինի նախ ապահովել աշխարհի արձագանքը այդ  բացահայտ ֆաշիստական դրսևորումներին և երկրորդ՝ այնուամենայնիվ բացահայտել 44 օրյա պատերազմում ադրբեջանական կողմի իրականացրած պատերազմական հանցագործությունները և հասնել նրան, որ գոնե հայտարարությունների մակարդակում դրանք դատապարտվեն։ 

—Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կասկածյալ է քրեական գործով: Երեկ շատ արագ ԲԴԽ-ն նիստ գումարեց և որոշեց կասեցնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Հանրության մի հատվածի մոտ հիմքեր կան կարծելու, որ Վարդազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է նոյեմբերի 15-ի իր հայտնի հայտարարության համար: Դուք այդ գործընթացի մեջ հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք:

— Չեմ կարող ասել քաղաքական հետապնդում կա թե ոչ, որովհետև դա իրավական հարթության վրա է։ Բայց կարող եմ ասել, որ գործող իշխանությունները  փորձում են, չակերտավոր ասած, իրենցով անել բոլոր ոլորտները` այդ թվում նաև ԲԴԽ-ն և դա կարող է անել տարատեսակ ճնշումների միջոցով, քրեական գործեր հարուցելու միջոցով։ Այս իշխանությունները ցանկանում են ունենալ հլու հնազանդ  իրավական համակարգ և իրենց խոսքերով ասած վնգստացող դատավորներ, որոնք կկատարեն իրենց պատվերը։ Ես կարծում եմ, որ օրվա իշխանությունները, այո, իրենց առջև այդպիսի նպատակ են դրել։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular