ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունն ու խաղաղությունը». Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախօրեին քննարկել էր Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության հեռանկարը, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է՝ Զելենսկին, մասնավորապես, շեշտել է, որ Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը կարելի է երաշխավորել միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով:

«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասել է նա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այս թեման քննարկելուց հետո:

Ինչպես նշում է հրատարակությունը, Ուկրաինայի ղեկավարը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև հանդիպում անցկացնելու գաղափարին: Զելենսկին ակնկալում է, որ Սպիտակ տան տերը գագաթնաժողովում կհայտարարի «Դոնբասում պատերազմը դադարեցնելու կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին»:

Ըստ Զելենսկիի, ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը Ուկրաինայի արևելքում: Նրա խոսքով՝ լարվածության նոր սրումը փորձություն է «Եվրոպայի և ամբողջ Արևմուտքի համար»:

«Այս հակամարտությունն է որոշելու, թե արդյոք կպահպանվի իսկապես ժողովրդավարական կարգը, կգործի արդյո՞ք սահմանների անձեռնմխելիության սկզբունքը և արդյո՞ք երկրներն ինքնուրույն կորոշեն իրենց ճակատագիրը»,- մանրամասնել է Զելենսկին: 

Իր խոսքում Զելենսկին մեղադրել է Մոսկվային՝ արևմտյան երկրների վրա ճնշում գործադրելու փորձի և Ուկրաինայի սահմանի մոտ ուժեր կենտրոնացնելու համար: Նա հավաստիացրել է, որ իրավիճակին նայում է «բացարձակ սթափ» և չի բացառում չի բացառում դիտարկված սցենարներից որևէ մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular