ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և «հատուկ գործողության» նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ «թավշականներ» Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և «հատուկ գործողության» նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ «թավշականներ» Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին...

Այնուհետև ներդրված խումբն՝ իշխանությունը բռնազավթելով, իր մանկուրտացած հետևորդների հետ միասին, անցավ պետականության հիմքերի քանդման հրեշավոր ծրագրի իրականացմանը և ընդամենը ամիսների ընթացքում, նախ՝ թիրախավորելով երկրի խորհրդարանը, ապա հայկական պետականության երեք գլխավոր հենասյուները, դրանք են՝ բանակը, եկեղեցին և ընտանիքը, հայ ժողովրդին կանգնեցրեց նախապես պլանավորված «վճռական» հարվածի մեկնակետում... Առջևում Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի ավարտական, այն է՝ Արցախի հանձման փուլն էր...

Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, շնորհիվ ոչ թե մեր հզոր դիմակայության, այլ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրություններից բխող իրողությունների, 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմը, հակառակ «թավշականների» և արտաքին ուժերի միջև ձեռքբերված ներքին պայմանավորվածության, իր վերջնական նպատակին չհասավ...

Սակայն, այս ամենից հետո կարծել, թե 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմն ավարտված է, միամտություն կլիներ: Պատերազմն ընթացքի մեջ է, քանի դեռ թիվ մեկ պատահականությունն ու նրան հետևող մանկուրտացած հոտը, շարունակում են ստով ու մանիպուլյացիաներով անել հնարավորն ու անհնարինը, նախապատրաստված գործողությունը «հաջողությամբ» ավարտին հասցնելու համար... Իսկ նման զարգացման հավանականությունը մեծ է, քանի դեռ այս պատերազմի զինվորը ոչ թե մտածող և հրաշքներ գործելու ընդունակ հայ մարդն է, այլ իրականությունից անտեղյակ և միայն սեփական շահի հետևից կուրորեն գնացող զանգվածը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular