ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հեմոֆիլիայի համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր,
Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1915 - ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։

1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին
նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և
«Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:

1932 - ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։

1968 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Կենդանիների աշխարհում» հաղորդումը , որի
առաջին վարողը եղել է Ալեքսանդր Զգուրիդին։

1975 - վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։

2006 - Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ
Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008 - Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը:

2009 - Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայ-վրացական
սահմանում վերականգնել առևտուրը և նման տիպի շուկա է բացել Բագրատաշենի բնակիչներից մեկը: 

2014 - պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական
ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

2015 - «Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛
գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են նշելով, որ
ակնկալում էին ոչ թե մեկ այլ մի քանի ամիսների վարձատրություն։

2017 - Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, որոնք անց են կացվել բարդ
ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով:

2018 - Ոստիկանական ուժերի լրակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ է
ընտրեց Սերժ Սարգսյանին:

- Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք»
խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի
թավշյա հեղափոխությունը:

2019 - «Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դա պատիվ չի բերում»- նման խոսքերով
Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից դիմել է կառավարությանը։ «Դա Սերժ Սարգսյանի կոստյումն է,
կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել»- շարունակել է նա դիմելով «Իմ քայլին»։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492 - Քրիստոֆոր Կոլոմբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ առ այն, որ պարտավորվում է
հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։

1607 - 21-ամյա Արման Ժան Դյու Պլեսսի Դե Ռիշելյեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը,
ձեռնադրվել է եպիսկոպոս։

1722 - Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։

1745 - ծնվել է ռուս պեյզաժիստ-բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։

1790 - վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։

1837 - վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության
հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1839 - Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է
Գվատեմալա պետությունը։

1856 - Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։

1875 - Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է
«Սնուկեր» բիլիարդային խաղը։

1891 - ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տարնսսիբի՝ Մեծ սիբիրյան
ճանապարհի, կառուցման մասին։

1919 - Ֆրանսիայում սահմանվել է 8 ժամյա աշխատանքային օր։

1946 - Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։

1968 - ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, էստրադային երգչուհի Վալերիան։

1975 - Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում Կարմիր կխմերներին հաջողվել է գրավել
երկրի մայրաքաղաք Պնոմպենը։

1980 - Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։

1982 - Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը Կանադան հայտարարել է լրիվ անկախ երկիր և ճանաչել է
Կանադայի նոր սահմանադրությունը։

2011 - «NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին
սերիան։

2014 - վախճանվել է կոլումբիացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular