ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ, որը փաստերի լեզվով նշանակում է կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով․ Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, քաղաքացիական լեզվով կոչվում է խաղաղության պայմանագիր, իսկ փաստերի լեզվով՝ կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով: Եվ սա նրա առաքելության վերջին ակորդն է: Հայաստանի և հայկական շահերին դավաճանելու առաքելություն բոլոր այն մարդկանց ձեռքերով, որոնք նրան իշխանության են բերել` տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից, մինչև ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք անվերապահորեն հավատացել էին նրան և վստահել իրենց երազանքների իրականացումը և որոնք այժմ փորձում են գոնե ինչ-որ բան հասկանալ իրենց շրջապատող քաոսից:

Եվ թող ձեզ չթվա, որ այս համաձայնագրի մշակումը իրավիճակային որոշում է: Նիկոլի դավաճանության էությունը կայանում է նրանում, որ նա մեթոդաբար և նպատակաուղղված գնում էր դրան: Այս ծրագիրն իրականացնելու համար նրան անհրաժեշտ էր բարոյալքված և գլխատված բանակ, նա մեթոդաբար հասավ դրան, վերահսկվող խորհրդարան, դրան նույնպես հասավ, խամաճիկ իշխանություն Արցախում և լիովին պարտված պատերազմ․ մենք դեռ մարսում ենք այն՝ վրդովվելով անգործությունից, ստից ու ցինիզմից:

Կապիտուլյացիայից հետո նրա համար կենսական կարևորություն ուներ իշխանության մնալը, և մեր հասարակության երեսպաշտությունը, որը հանգեցրել է ընդդիմության անգործությանն ու թուլությանը, նրան տվել է այդ հնարավորությունը:

Իր առաքելությունն ավարտելու համար նրան անհրաժեշտ է վերահսկվող խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին՝ ընտրությունները կեղծելով, իր կողմից ղեկավարվող կառավարություն, որը կնշանակի այս վարժեցված պատգամավորներին և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելուց հետո իրականացրել է Նիկոլի բոլոր, կրկնում եմ բոլոր հրամանները:

Ավելին, այս հարցում նա վայելում է բոլոր արտաքին դերակատարների ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, աջակցությունը, լուռ մնացող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները արգելափակող Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Անգամ Սորոսի գլոբալիստական նախագիծը սատարում է այս գործընթացին: Բոլոր արտաքին դերակատարները պատրաստ են Հայաստանի ապագայի գնով ապաշրջափակել տարածաշրջանը, բացառությամբ, թերևս, Ռուսաստանի, որը չի շտապում աջակցել Հայաստանին այն պարագայում, երբ Հայաստանն ինքն իրեն չի աջակցում:

Թափթփուկից, որի շուրթերին 5000 հայրենասերների արյունն է, խաղաղարարի վերածված Նիկոլը,  կամրապնդի իր իշխանությունը ստրկամիտ բթության ծափահարությունների ներքո:

Իր իշխանության հենց սկզբից Նիկոլը մեթոդաբար և ծայրաստիճան հաջող կերպով պարտադրում էր (և շարունակում է պարտադրել) իր խաղը բոլորիս: Խաղ, որի հաղթանակի դեպքում նա կլինի տարածաշրջանում խաղաղություն բերողը, այլ ոչ թե խղճուկ դավաճան: Եվ միայն մեզանից՝ Հայաստանը որպես Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից է կախված, որ դա նրան չհաջողվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular