ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` սիսեռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչխարի սիսեռը, կամ թուրքական ոլոռը նույնն է ինչ մշակովի ոչխարի ոլոռը, որը լոբազգիների ընտանիքի հատիկավոր խոտային մշակաբույս է: Ընդհանուր անուններն են նաև Վոլոժսկի ոլոռը, հունական ոլոռը, ոչխարի ոլոռը և նոհուտը: Սիսեռի սերմերը, որոնք օգտագործվում են սննդում, հատկապես տարածված են Մերձավոր Արևելքում և ավանդական Մերձավոր Արևելքի ուտեստների` հումուսի և ֆալաֆելի պատրաստման հիմքն են հանդիսանում: Սիսեռի սերմերը հիշեցնում են խոյի կամ ոչխարի գլուխը, ունեն ուռուցիկ, կոպիտ մակերես: Մշակովի ոլոռի հայրենի երկիր է համարվում Թուրքիայի հարավ-արևելքը և Սիրիայի հյուսիս-արևելքը, որտեղ աճում է նրա նախնին` Cicer reticulatum-ը:

Ներկայումս վայրի տեսքով այդ խոտաբույսը չի հանդիպվում, բայց որպես մշակաբույս աճում է աշխարհի ավելի քան 50 երկրներում: 13,5 միլիոն հա տարածքում է աճեցվում սիսեռը: Հավաքված բերքի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Հարավային Ասիային, որից Հնդկաստանին բաժին է ընկնում դրա 72%-ը, Պակիստանին 10%-ը և այլն։ Սիսեռը ամենահին մշակովի լոբազգիներից մեկն է։

Մերձավոր Արևելքում այն սկսել են աճեցնել ավելի քան 7 հազար տարի առաջ: Ըստ ամենայնի, այդ բույսի սելեկցիան տեղի է ունեցել Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքներում, որտեղ էլ աճել է այդ բույսի վայրի նախնին: Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին մարդիկ արդեն կա՛մ մշակել են այդ բույսը իր բնական սահմաններից դուրս, կա՛մ էլ գնել են այն, ինչի մասին վկայում են նեոլիթյան Թել էլ-Կերխ բնակավայրերում (մ.թ.ա. 10-րդ դար) և Աբու Հուրեյրա (մ.թ.ա. 10-րդ դար) բնակատեղիների պեղումները:  Սիսեռի օգտագործման հետքեր հայտնաբերված ամենահին վայրերից արժե նաև նշել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Չայոնու տեղանքը (մ.թ.ա. 7250-6600): Սիսեռ հայտնաբերվել է նաև Իերեխոնի նախնական խեցեգործական շերտերում (մ.թ.ա. մոտ 6500)։ Եվրոպայում, սիսեռի հետքի մասին ամենավաղ տեղեկությունները սկսվել են ուշ նեոլիթից. Սիսեռի միայնակ նմուշներ են հայտնաբերվել  Հունական Թեսալիայի պեղումների ժամանակ (մ.թ.ա. 5500): Բրոնզե դարում՝ մ.թ.ա. 2800-ից 1300-ն ընկած ժամանակահատվածում, այդ մշակաբույսի տարածման ուղիներն արդեն բավականին լավ են հետևվում: Սիսեռ սկսել են աճեցնել Կրետեում, Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Պակիստանում և Հնդկաստանում: Վերջին դեպքում, սիսեռը  խիստ արժանի տեղ է զբաղեցրել ազգային խոհանոցում, ինչը մինչև Միջագետքում սիսեռի հետքի հայտնագործությունից առաջ սխալ կարծիք էր առաջացրել առ այն, որ այդ մշակաբույսը ծագել է հենց Հնդկաստանում (մասնավորապես, Նիկոլայ Վավիլովն է եկել նման եզրակացության 1930-ականներին): Ամենավաղ գրավոր աղբյուրը, որտեղ նշում է սիսեռի հատիկը «Իլիական» է, բանն այն է, որ Հոմերոսի կյանքի ժամանակ այդ լոբազգին Հունաստանում լավ հայտնի է եղել: Հռոմեացիները ծանոթ են եղել սիսեռի մի քանի տեսակների հետ և դրանցից պատրաստել են շիլա, որը կոչվել է «պուլս»: Սիսեռը կերել են նաև հում կամ բոված տեսքով, ինչպես ժամանակակից մարդիկ գետնանուշ են ուտում:

Ընդհանուր առմամբ, սպիտակուցներով հարուստ այդ ընդեղենը համարվել է աղքատների սնունդ, քանի որ նրանք ամեն օր միս կամ ձուկ ուտելու հնարավորություն չունեն: Ցիցերոնի նախնիները ստացել են Սիսեռ մականունը, հավանաբար այն պատճառով, որ նրանցից մեկի քիթը խիստ հիշեցրել է սիսեռ: Իր քաղաքական կարիերայի սկզբում հռետորը հրաժարվել է իր այդ մականունը փոխելու խորհուրդից և կանխատեսել, որ իր անունը մի օր կդառնա ավելի հայտնի և հարգված, քան այն ժամանակ հայտնի քաղաքական գործիչների Սկավրաի և Կատուլաի անունները: Պլինոս Ավագը կապել է սիսեռը Վեներայի հետ և կարծել, որ այն բուժում է սեպտիկ վերքերը, խթանում է դաշտանը, միզամուղ միջոց է և օգնում է բուժել երիկամների քարերը: Հին հռոմեացի բժիշկ Գալենը պնդել է, որ այդ բույսի հատիկները նպաստում են սերմնաբջիջների ձևավորմանը, և դրանք  ավելի շատ կալորիաներ ունեն, քան լոբին, բացի այդ չեն հանգեցնում վքնածության: 9-րդ դարի սկզբին Կառլոս Մեծը սիսեռը հայտարարել է համընդհանուր մշակաբույս: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ սիսեռն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular