ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գործողությունը պլանավորողները՝ գերագույն հրամանատարը, ԳՇ պետը, Արցախի ՊԲ հրամանատարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհի համար․ Է․ Բաղդասարյանը՝ Ջաբրայիլի գործողության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հնչած ծափահարություններին։ Նա մանրամասներ է հայտնել պատերազմի ընթացքում Ջաբրայիլի գործողությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Թեեւ որոշել էի ոչինչ չգրել մինչեւ պատերազմի՝ մեր հետաքննությունն ավարտելը, բայց չի ստացվում։ Երեկվա ծափերը Աժ-ում խելագարության հասցրին:


Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետեւ օդը բաց էր, ու էդքան գեներալներից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակելու էդ զորքին ու՞ր ենք ուղարկում: Ի՞նչ հաջողություն ունենալու մասին էր խոսքը, որ խորհդարանում ասում էր վարչապետը, անհասկանալի է:

Պարզվում է՝ հրամանատարական բունկերում ինքը մի կողմ կանգնած լսում էր գեներալների քննարկումները: Ու իր պատասխանատվությունը միայն այդքանն է եղել:

Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորադիզ կայարան, (հետո պիտի պարզվեր, որ մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործողությանը մասնակցած բոլոր զինվորները, որովհետեւ օդը բաց էր: Այդ գործողությունը պլանավորած բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար:

Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով եւ հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան: Խոսե’ք այնտեղից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել:

Խոսե’ք էդ տղերքի հետ, նրանք հեկեկալով կպատմեն, որ իրենց ընկերների դիերը չկարողացան հանել: Իսկ երեկ դիմակահանդես էր խորհրդարանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular