ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պարտված գեներալներն իրենց չծառայած հրամանատարի հետ որոշել են կրճատել բանակի առանց այն էլ փոքր թվաքանակը. Կարին Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սա այսօրվա Հայաստանն է, բայց վաղվանը այլ է լինելու.....

բանակի թվաքանակը մոտ 176.000 է։ Տղաները բանակում ծառայում են 2.5 տարի։ Երկրի պաշտպանվող տարածքը համադրելի է Հայաստանի տարածքի հետ։ 
Իսկ մեր պարտված գեներալները, իրենց չծառայած հրամանատարի հետ որոշել են կրճատել բանակի առանց այն էլ փոքր թվաքանակը` 45.000-ից իջեցնել 30-35.000։ Ըստ իրենց, աշխարհի ամենաինովատիվ երկրի, ամենատեխնոլոգիական բանակի, բոլոր պատերազմները հնարամտությամբ հաղթած գեներալները բան չեն հասկանում։ Հիմա ժամանակները փոխվել են, և արդեն զինվորի կռիվ չի։ Եվ առաջ են բրդում հետևյալ ուտոպիստական ու կեղծ թեզերը։

- Հայաստան։ Տեխնոլոգիաները պետք է փոխարինեն զինվորներին։

- Իսրայել։ Տեխնոլոգիաները օգնում են զինվորներին և գործիք են նրանց ձեռքին, մարտի դաշտում վերջնական հարց լուծողը միևնույնն է մնում է զինվորը։

- Հայաստան։ Ժամկետային ծառայողներին պետք է փոխարինել պայմանագրայիններով։ Չնայած վերջին պատերազմում մեր ժամկետայինները ավելի լավ էին կռվում քան հատուկ նշանակության պայմանագրային ստորաբաժանումները։

- Իսրայել։ Ամենահարուստ երկրներից մեկը չի հասկանում, որ կարող է անցնել պայմանագրային բանակի ու 18 տարեկաններին անիմաստ 30 ամսով չզորակոչի։
Պարզ հարց, եթե Արցախում նորից պատերազմ սկսվի, ապա զուտ ռիսկերի կառավարման տեսակետից մենք պարտավոր ենք բանակային խմբավորումնել պահել թուրքիայի հետ սահմանին, Նախիջևանի հետ սահմանին և Տավուշում։ 30 հազարը ո՞նց եք բաշխելու։
ՊԲ-ի լուծարումով մեր ատամները քաշեցին ու Հայոց պետականությունը դարձրեցին քյաֆտառ։ Հիմա էլ ցանկանում են անդամահատել։ 

Ժամանակին Հռոմիական կայսրությունում որոշում կայացվեց ժամկետայինից անցնել պայմանագրայինի։ Սկզբից ամեն ինչ լավ էր, բայց հետո այս որոշումը դարձավ մարդկության պատմության ամենազորեղ կայսրության անկման պատճառներից մեկը։ Եթե ուշադիր նայենք Եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին, ովքեր ժամկետայինից անցել են պայմանագրայինի, ապա կնկատենք շատ նման սինդրոմներ, որոնք ուներ Հռոմեական բանակը պայմանագրայինի ժամանակաշրջանում։

Հ.Գ. Բանակը դա միայն զինված ստորաբաժանումներ չեն, ովքեր կկարողանան հաջողությամբ կարճաժամկետ մարտեր վարել։ Բանակը դա առաջին հերթին արժեհամակարգ է, որն ունի պետականաստեղծ ֆունկցիաներ։ Բանակը դա օրգանիզմ է, որը վնասվելու դեպքում պետք է կարողանա արագ ապաքինվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular