ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հրամանով ԱԽ գրասենյակը հրապարակել է մինչև 10 տարվա գաղտնիության աստիճան ունեցող փաստաթուղթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր՝ ապրիլի 15–ին հատվածներ է հրապարակել  անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արձանագությունից՝ խախտելով միաժամանակ մի քանի կարևորագույն օրենքներ։ Այսպես. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի 14–րդ կետի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն:

Անվտանգության խորհրդի կողմից գաղտնազերծված արտահերթ նիստը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 30–ին՝ պատերազմի երրորդ օրը։ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել են  ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը, հետևաբար ԱԽ նիստի արձանագրությունը գաղտնի է եղել։ Գաղտնիության մասին երեկ՝ ապրիլի 14–ին խորհրդարանում հայտարարել է անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «կմտածեն Անվտանգության խորհրդի գաղտնի արձանագրության՝ Օնիկ Գասպարյանի հատվածը հրապարակելու մասին»։ Սա նշանակում է, որ ԱԽ նիստի՝ գաղտնիության աստիճան ունեցող արձանագրության հրապարակումը եղել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  Պետական և ծառայողական գաղտնիք կազմող և «գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են մինչև 10 տարի: Նույն օրենքի համաձայն՝ տեղեկությունները կարող են  գաղտնազերծվել երկու հիմքի դեպքում։

ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.

բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Մինչ այս պահը մեզ հայտնի չէ որևէ տվյալ այն մասին, որ ՀՀ–ն որևէ միջազգային պարտավորություն ունի գաղտնազերծելու պատերազմին առնչվող անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, իսկ ինչ վերաբերվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությանը, ապա, հավանաբար իշխանությունների համար ընտրություններից առաջ «օբյեկտիվ» խնդիր է առաջացել՝ պարտերազմը չդադարեցնելու և պարտության ողջ մեղքը բանակի նախկին հրամանատարության վրա բարդելը։ Այս համատեքստում է գուցե Փաշինյանը համարել, որ  այլևս նպատակահարմար չէ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը, կամ էլ պարզապես ՀՀ վարչապետը երբևէ չի կարդացել և չի տիրապետում այս օրենքներից որևիցե մեկին։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306–րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ,  պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular