ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի պայմաններում պետությունը երեխաների մանկապարտեզ ընդունելը կազմակերպել է խնդիրներով․ Արման Թաթոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի պայմաններում պետությունը երեխաների մանկապարտեզ ընդունելը կազմակերպել է խնդիրներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը:

Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել են ֆիքսված առավելագույն թվաքանակներ և լրացուցիչ ընդունելություն չի իրականացվել: Երեխաների առավելագույն թվաքանակի պահանջից բացառություններ նախատեսված չեն եղել: Արդյունքում՝ ֆիքսված թվաքանակներից ավել երեխաներ չեն ընդունվել մանկապարտեզ, որի պատճառով էլ ծնողները չեն կարողացել անցնել կամ ներկայանալ աշխատանքի:

Բարձրացված խնդիրների առնչությամբ Պաշտպանը գրավոր հաղորդակցություն է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Բանն այն է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի սկզբնական շրջանում Պարետի որոշմամբ, իսկ հետագայում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել էր, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվեր բեռնաթափված՝ 10-12 հոգանոց խմբերով:

Առողջապահության նախարարի հրամանով նախատեսված է եղել նաև, որ առաջնահերթություն պետք է տրվի միայն այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և (կամ) այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Բացի դրանից, Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է մանկապարտեզներում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը:

Չնայած 2021 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանում կատարվել են փոփոխություններ, որոնցով մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար, ինչպես նաև նախատեսվել են այլ առաջնահերթություններ, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Այս մասին են վկայում Պաշտպանին մինչ օրս հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:
Իհարկե, Պաշտպանը կարևորում է COVID-19-ի կանխարգելման պատշաճ կազմակերպումը և երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար անվտանգ միջավայր երաշխավորելը:

Դրա հետ մեկտեղ, նկատի ունենալով երեխաների լավագույն շահերով առաջնորդվելու հրամայականը, նախադպրոցական կրթության իրավունքի իրացման կարևորությունը՝ հանրային մարմինները պետք է հաշվի առնեն մանկապարտեզների հասանելիության հարցում խնդիրները և բողոքների աճող թիվը և այդ կապակցությամբ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ:

Իրականում, ինչպես արձանագրել է Պաշտպանը տարեկան հաղորդմամբ, անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել այնպիսի լուծում, որը ճկուն գործիքակազմի միջոցով թույլ կտա հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը»,- գրել է նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular