ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ռազմական հաղթանակ է տարել, բայց Ղարաբաղյան հակամարտությունը նախկինի նման լուծված չէ․ Մարկեդոնով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական  հարաբերությունները  ուշագրավ  էվոլյուցիա  են  ապրել»,- այս մասին  «Խոսենք ապագայից»  հատուկ շարքի շրջանակներում ընթացող տեսաքննարկման ընթացքում ասաց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության պատմական որոշ նրբություններին և ներկայիս իրողություններին։

Մարկեդոնովն ասաց, որ երկու ժողովուրդները փորձում են գտնել կամ  այս  հակամարտության  միջոցով  հասնել արդարության, սա պարզապես աշխարհաքաղաքական հավակնությունների կամ շահերի հակամարտություն չէ, սա ոչ միայն Արևմուտք – Ռուսաստան կամ Թուրքիա – Ռուսաստան – Իրան մրցակցություն է, սա փորձ է վերաիմաստավորել, հասկանալ, թե որտեղ ենք սկսվում, ավարտվում, նախնիները  որտեղից են, այսինքն՝  և քաղաքական գործիչներին, և պատմաբաններին, և հասարակ մարդկանց արմատներն են հետաքրքրում։

Նա  բացատրեց,  որ  առաջին պատերազմի արդյունքում ձևավորվեց այնպիսի դասավորություն և ստատուս քվո, երբ Ադրբեջանն իրեն ստորացված էր զգում։ Ըստ նրա, այն տարածքները, որոնք ադրբեջանական կողմը համարում էր իրենը, ստացվեց, որ իրենը չէ և արդարության հասնելու  ձգտումը  ձևավորել  էր  ռևանշի  ցանկություն,  հավասարակշռություն վերականգնելու ցանկություն։

Ըստ Մարկեդոնովի, կան հոգեբանական  նրբություններ  ևս,  բացի  աշխարհաքաղաքականից և դա այն է, որ Ադրբեջանը մեծ է Հայաստանից՝  տարածքով  և  բնակչությամբ, ստացվեց այնպես, որ ավելի խոշոր երկիրն, իրենց պատկերացմամբ, պարտվեց, որտեղից էլ նարատիվներն  էին, որ եթե չլիներ Ռուսաստանի  ձեռքը կամ Սփյուռքը  լոբբին, Իրանի դիրքորոշումը և այլն,իրենք կհաղթեինք։

«Եվ  26  տարիներից  հետո, երբ  «Ղարաբաղը մերը չէ»  և հանկարծ դառնում է  «Ղարաբաղը մերն է» և սկսում են ցույց տալ, որ հաղթել են, թե ով են, սրանից էլ գալիս է «Ավարների այգին», զորահանդեսը, որում շատ էր հին,գիգանտոմանիային բնորոշ  ոճաբանությունը, ապացույցներ,  որ մենք կարող ենք։  Նման վարժություններ արվելու են»,- ասաց Մարկեդոնովը։

Ռուս քաղաքագետն այն կարծիքին է,  որ մի կողմից Ադրբեջանը ռազմական հաղթանակ է արձանագրել,  որը թերևս ոչ ոք չի վիճարկի, բայց Ղարաբաղյան հակամարտությունը նախկինի նման լուծված չէ։ «Այո, հաղթանակը կա, յոթ շրջանները վերադարձված են, Շուշին՝ Ղարաբաղյան խանության նախկին մայրաքաղաքը, Քելբաջարն ու Լաչինը, որոնք բանակցային գործընթացում դիտարկվում էին՝ միգուցե հետո վերադարձվեն 5 մնացածից հետո, հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակը՝հիմքերի հիմքը, նախկինի նման լուծված չէ։ Եվ մենք լսում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ելույթները,որ այդ հարցը, այո, պետք է լուծել, բայց երևի թե ապագա սերունդները դա կանեն, նրա հայտնի Ղարաբաղյան հարցազրույցում «ապագա»  բառը մինչև անգամ երեք անգամ է կիրառվում։ Լավրովն ասում է, որ կարգավիճակային հարցերը պետք է լուծվեն ապագայում»,- նշեց Մարկեդոնովը։ Նա նշեց, որ համաձայն է իր հայ գործընկեր Ալեքսանդր Իսկանդարյանի այն մտքին, թե այս հակամարտությունը կլուծվի, երբ մարդկանց պատկերացումը արժեքների մասին փոխվեն, երբ մոդեռն ազգայնականությունը մի կողմ կդրվի և գլխավորը կլինի միասին բնակությունը, նվիրվածությունը ինչ որ պետությանը։ «Հնարավո՞ր է դրան հասնել հիմա, այդ հարցը դեռ բաց է»,-ասաց նա։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, ռուս քաղաքագետն ասաց, որ այդ հարաբերությունները ուշագրավ էվոլյուցիա են ապրել։ Նրա խոսքով, մինչ ԽՍՀՄ փլուզումը դրանք մարդկային հարաբերություններ էին ավելի շատ, պատմական,  իսկ  ներկայումս՝  աշխարհաքաղաքական։ Մարկեդոնովի որակմամբ, այսօրվա հայ-թուրքական հարաբերությունները  1915  թվականի  մասին  չեն, այլ 2020-ի։ Սա ուշագրավ տրանսֆորմացիա է, երբ պատմական տրավման սկսում է լրացվել ակտուալով։ Սակայն, նրա  համոզմամբ, մերժումն ամրապնդվում է։ «Նախկինում՝ նրանք ուրիշ ենք, մենք՝ ուրիշ, բայց պարզվում է կա թշնամության պատճառ և իմաստավորումը շատ բարդ է»,- ասաց վերլուծաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular