ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունը միջազգային բոլոր ուժերի  մոտ  ունի զրոյից էլ ցածր հեղինակություն 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի օկուպացված տարածքներից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ուղղությամբ, պարբերաբար նման միջադեպեր լինում են։ Նաև Սյունիքի գյուղերի սահմաններին են երբեմն կարկոցներ լինում, օրերս էլ միջադեպ եղավ Դավիթ Բեկ-Որոտան ճանապարհին։ Ադրբեջանի կողմից էլ գերիներին վերադարձնելը  ձգձգվում է: Այս  թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

—Պարոն Քանանյան, գերիների վերադարձի հարցը կարծես օգտագործվում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը։
 
—  Դե, քանի որ Հայաստանի բոլոր նախկին և ներկա իշխանությունները արել են ամեն ինչ, որ Հայոց պետությունը չկայանա  և  արմատապես  ձախողվի։ Այսօր այդ հարցի ուղղությամբ  համարյա ոչինչ հնարավոր չէ անել։ Ադրբեջանն այնքան է պահելու գերիներին իր մոտ, մինչև որ Հայաստանի այս կամ որևէ այլ  իշխանությունը չկատարի բոլոր  հնարավոր և միայն ադրբեջանցու  երևակայությանը հասանելի  պահանջները`  կապված միջանցքների, Հայաստանի ապառազմական, Հայաստանի միջազգային և պետական ստորացման  բոլոր հնարավոր եղանակների հետ։  Եվ ներկայիս Հայաստանի իշխանությունը, որը ունի զրո ինքնիշխանություն որևէ հարց լուծելու և ունի բացարձակ զրոյական, զրոյից էլ ցածր հեղինակություն, վարկանիշ միջազգային բոլոր ուժերի  մոտ։ Եվ այսպիսի կառավարության հետ երկիրը, ըստ էության, ոչինչ անել չի կարող։  Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին  թելադրելու է իր կամքը  և ամենավերջում, թերևս,  որպես նշան մեծագույն գթության,  բաց կթողնեն այդ գերիներին։ Բայց մինչ այդ, կարծում եմ, Ադրբեջանը այնուամենայնիվ կիրականացնի նաև  ցուցադրական դատավարություն և մեր գերիները որպես ահաբեկիչներ կդատապարտվեն երկարատև ազատազրկման,  բայց ամենավերջում,  երբ մենք հանձնած կլինենք այն  բոլոր հնարավորը, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ նախևառաջ միջանցքները, թերևս  դրանից հետո վերջնականապես  բաց կթողնեն։ Մենք դեռ լիովին հոգեբանորեն և ֆիզիկապես հաշմանդամ վիճակում ենք։

—Արցախի օկուպացված տարածքներից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ուղղությամբ, պարբերաբար նման միջադեպեր լինում են։ Նաև Սյունիքի գյուղերի սահմաններին են երբեմն կարկոցներ լինում, օրերս էլ միջադեպ եղավ Դավիթ Բեկ-Որոտան ճանապարհին։ Այսինքն՝ մենք անվտանգության երաշխիք չունենք փաստացի, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերի ևս  մեկ  խախտում է։ Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանն այս պայմաններում։

— Ես  համաձայն չեմ ձեր վերջին հարցադրման հետ, որովհետև եռակողմ հայակործան համաձայնագիրը  հենց գլխավորագույն  պատճառն է  այդ բոլոր  ձեր նշած խախտումների, որովհետև  համաձայնագրի բովանդակությունը  բացարձակորեն սպանիչ է  Հայաստանի համար և նման համաձայնագրի տակ  ստորագրած անձը  դատապարտել է Հայաստանի Հանրապետությունը  ֆիզիկական  ոչնչացման` մոտակա քառորդ դարում։ Այսինքն, այս համաձայնագիրը լիովին և կատարելապես զրկել է Հայաստանին իր ռազմական անվտանգությունը պահպանելու որևէ  իրապաշտական հնարավորությունից։ 

— Տեղեկություններ են շրջանառվում, որ ռազմագերիների վերադարձը կարող է Մեղրին կամ Կարմիր Շուկան արժենալ:  Դուք էլ նոր նշեցիք, որ  Ադրբեջանը մինչև չստանա իր ուզածը չի վերադարձնի գերիներին։ Հավանական համարո՞ւմ եք նման սցենարը:

— Ուրեմն  ըստ էության ձեր մատնանշած նախորդ հարցում, համաձայնագրով այդ ամենը արդեն հանձնված է, որովհետև համաձայնագրում որևէ խոսք չկա  Արցախի ոչ ադրբեջանական  պատկանության մասին։ Մեղրին նույնպես համաձայնագրով, որպես միջանցք հանձնվելու է ադրբեջանական կողմին և այստեղ  անիմաստ են այն ծամածռությունները, թե իբր  միջանցքը  ձևականորեն  մնալու է  մեր իշխանության տիտղոսի  ներքո,  բայց գործնականում միջանցքի նկատմամբ  Հայաստանը զրկված է լինելու  որևէ վերահսկողության  հնարավորությունից։ Դա չափազանց ակնհայտ է և, այո,  զիջումները պարբերաբար  կորզվելու են, լինելու են նորանոր  պահանջներ, լինելու են նորանոր զիջումներ։ Եվ ես կարիք էլ չեմ համարում խոսելու Կարմիր Շուկայի հնարավոր հանձման մասին, քանի որ բացի Երևանյան  իշխանությունից  մենք Արցախում ունենք Արայիկ Հարությունյան, որը վատթարագույն  բոլոր հնարավոր քրեական,  հակապետական, ապազգային և դավաճանական ոչնչություն ու հանցագործ է և  նրանից էլ ամեն ինչ հնարավոր է սպասել։  Բայց, եթե անգամ հիմա  մենք Արայիկի հետ կապված այդ քայլերը չքննարկենք, ապա պետք է հիշենք, որ ռուսական ներկայությունը Արցախում  մի միայն  նրա համար է, որ Արցախը փուլ առ փուլ  մի քանի տարվա ընթացքում  աննկատ հանձնվի Ադրբեջանին։ Այսինքն,  նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ենթադրում է ողջ Արցախի հանձնումը, ուղղակի`   ոչ անմիջապես։  Իրականում այդ համաձայնագիրը ոչ միայն Արցախի հանձնման  դավաճանագիրն էր, այլ Հայաստանի Հանրապետության  ֆիզիկական, քաղաքական քարտեզից բնաջնջման  անկասելի գործընթացի սկիզբն էր։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular