ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար.հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտել են լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ տեղի ունեցածը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Երեկ՝ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ    «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:

Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման Թաթոյանը մտադրություն է հայտնել այս կապակցությամբ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանություն, իսկ Անի Գևորգյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ արձանագրում ենք, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են լրագրողներին թիրախավորելու և նրանց հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ զանգվածային քաղաքական ակցիաների ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունում այդպես էլ չձևավորվեց քաղաքակիրթ բանավեճի մշակույթը, և առավել տարածված է մնում այլակարծությանը ատելությամբ, հայհոյախոսությամբ և սպառնալիքներով պատասխանելը։ Ավելին՝ նույնիսկ հաշվի չի առնվում անչափահասների նկարների և անձնական տվյալների ապօրինի հանրայնացման վտանգավորությունը։ Այս պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը խնդրին ու համարժեք հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

 Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում, մանավանդ, եթե դա կապված է այնպիսի քրեորեն պատժելի արարքի հետ, ինչպիսին լրագրողին կամ նրա մերձավորին վնաս հասցնելու սպառնալիքն է։ Կարևորելով լրագրողի կողմից պետական կառույցին դիմելու նախադեպը՝ պահանջում ենք․

ՀՀ ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում նրան վիրավորանքներ և սպառնալիքներ ուղղած օգտատերերին։

Քաղաքական ուժերից և նրանց հարող խմբերից՝ առավել զսպվածություն ցուցաբերել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ, անկախ դրանց ուղղվածությունից, տարածվող գաղափարներից և տեսակետներից։

Հորդորում ենք լրագրողներին՝ բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման ցանկացած դեպքի մասին, ինչը կնպաստի խնդրի հանրայնացմանը և ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular