Հայ շախմատիստների հաջողությունները
ՍՊՈՐՏԲելառուսի Օրշա քաղաքում անցկացված «Օրշա» շախմատային միջազգային փառատոնի A մրցաշարում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Աննա Սարգսյանը։
Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովին (7.5 միավոր)։
Արմեն Բարսեղյանը 6 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Պատանի շախմատիստներ Վահե Գրիգորյանը, Արարատ Ստեփանյանը և Ռաֆայել Ստեփանյանն իրենց գործակիցները բարձրացրել են համապատասխանաբար 104, 80 և 62 կետերով։
17-ամյա Մարիամ Մկրտչյանը F մրցաշարում գրավել է 2-րդ տեղը, լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա և 81 կետով բարելավել իր անհատական վարկանիշը։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտած Third Saturday Mix 200 մրցաշարում հաջող են հանդես եկել պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել երկրորդ տեղը, իսկ Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը՝ 6.5 միավոր: Հաղթողի կոչումը նվաճել է 8 միավոր վաստակած ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիեմանը։
Մրցաշարին մասնակցում էին 18 շախմատիստներ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ։