ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց մի թեզ, ըստ որի, այդ փոփոխությունները «կեղծ օրակարգ են»։ Նա գործընթացը չէր համարում քաղաքական։ Բավականին երկար ժամանակ քարոզ տարվեց այս ուղղությամբ, հաջողվեց հանրային և որոշակի քաղաքական մակարդակում ձևավորել հակաքաղաքագիտական ընկալումներ, որի արդյունքում քաղաքական կարևորագույն այդ գործընթացը իսկապես վերածվեց կեղծ օրակարգի՝ իր տեսքով և բովանդակությամբ։ Այս պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ նմանատիպ, բայց զգայունության և կարևորության աստիճանով շատ ավելի բարձր մակարդակի մի խնդրի շուրջ նույն դիսկուրսն է ծավալվում։ Խոսքը գերիների, զոհված զինծառայողների և անհետ կորածների հարցը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու մասին է։ Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունենում։

Նախ՝ ինչքան էլ անբարո է թվում, բայց փաստ է, որ զոհերի մասին «պլյուս-մինուս»-ով խոսացող Նիկոլ Փաշինյանին հաջողվել է պառակտում մտցնել գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների հարազատների շարքերում։ Ավելին՝ Նիկոլին հաջողվել է աննկարագրելի ցավի մեջ գտնվող ծնողների ու հարազատների մի մասին համոզել, որ խնդրի լուծման բանալին պաշտպանության նախարարությունում է, մի մասին համոզել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ պարզ չէ, թե ինչ է, հետևաբար սպասեք, ամեն ինչ արվում է որոշակի արդյունքներ ապահովելու համար, մի մասին համոզել է, որ ընդդիմությունը ցույցեր է անում՝ դրանով իսկ խոչընդոտելով գործընթացին, վերջերս պարզվեց, որ նաև մեղավոր են լրագրողները, որոնք լուսաբանում են բողոքի ակցիաները, և որ ամենազավեշտալին է՝ նախօրեին «կարկառուն» իմքայլականներից մեկն ասաց, թե հանրային դիսկուրսն այս թեմայով այնքան ակտիվ է, որ խանգարում է գերիներին հետ բերել։

Իհարկե, սա անբարոյականության մաստեր կլասի ցուցադրություն է, բայց, ինչևէ, անցնենք առաջ։ Նախ՝ ֆիքսենք՝ գերիներին վերադարձնելու թիվ մեկ պատասխանատուն իշխող քաղաքական թիմն է Նիկոլի գլխավորությամբ, հետևաբար որոշակի դրվագներում նույնիսկ անհասկանալի են պաշտպանության նախարարությունից ակնկալիքներն ու պահանջները։ Երկրորդ՝ Նիկոլը հասել է նրան, որ ծնողների և հարազատների մեծ մասն իրենց խոսքում անպայման նշում են՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ» և այլն։ Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների սիրելի և հարգելի հարազատներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է։ Այս հարցը քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական է, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք իշխանությունների պարտադիր լուծման իրավասությունների շրջանակում են գտնվում։ Ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքական ձախողումների պատճառով է երկիրն ու ժողովուրդը, դուք, մենք, բոլորս այս վիճակին հասել։ Այդ դեպքում ի՞նչը քաղաքականացնենք։ Քաղաքականության արդյունքների վերացման ոչ քաղաքական ի՞նչ գործիքներ կան։ Չկան, պարզապես չկան։Մի «կուլ տվեք» Նիկոլի քարոզչամեքենայի նետած «խայծը»:

Նա դա անում է մեկ նպատակով՝ իր վրայից քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու համար, ինչպես մնացած բոլոր հարցերում։ Դրա հերթական վկայությունն էր ԱԺ երեկվա խայտառակ նիստը՝ ուրախ ու երջանիկ ծափահարություններով: Եթե մենք չենք մատնանշում քաղաքական թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, ապա դա մի բան է նշանակում, որ մենք պետություն չունենք, քաղաքական իշխանություն չունենք։ Այդ դեպքում բոլոր խնդիրները անհասցե են, չկան դրանք լուծողներ։ Բայց դե ֆակտո և դե յուրե դեռ ունենք պետություն և իշխանություն, հետևաբար նաև ունենք կոնկրետ այս հարցի քաղաքական պատասխանատուներ։ Իսկ ինչ հիմա է կատարվում, կարող էր տեղի ունենալ միայն պետություն և պետականություն չունեցող երկրի հետ։ Չնայած այսպես շարունակվելու դեպքում ոչ ուշ ապագայում կարող ենք չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular