ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշ­խող թիմն ար­դեն ունի ԱԳ նա­խա­րարի իր «սրտի» թեկ­նա­ծուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը: Դա է պատճառը, որ նախարարը և նախարարությունը հրապարակայնորեն հակադարձել են գրեթե բոլորին, ովքեր հանդես են եկել հակասական հայտարարությամբ: Բանը հասավ նրան, որ նախարարը ստիպված եղավ հանրային հայտարարել, որ «որևէ մեկը, բացի իրենից» իրավունք չունի հանդես գալ արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշմամբ: Թեև քաղաքական թիմը որևէ արձագանք չտվեց ԱԳ նախարարի այս հանդգնությանը, իշխանական կուլուարներում սկսել են փնտրել նոր, առավել ենթարկվող նախարարի... ու կարծես թե գտել են: Մեր տեղեկություններով գոնե ինքն իրեն որպես այդպիսին է դիրքավորում դիվանագիտության շարքերը ժամանակին լքած դիվանագետ, Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս շատ լուրջ է մոտեցել իր ապագա նշանակմանը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ իր լրատվականի միջոցով թիրախավորում է հենց արտաքին գործերի նախարարությունը՝ վերջինիս հակադրելով կառավարության ընդհանուր դիրքորոշմանը: Վլադիմիր Կարապետյանը տարբեր շրջանակներում մեծ ոգևորությամբ է նշում իր և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև ձևավորված ընկերական հարաբերությունների մասին, որի հետ այս փուլում իրականացնում է տարբեր հարցերի շուրջ փակ երկխոսություն՝ շրջանցելով ԱԳՆ-ն: Այնպես որ, Կարապետյանի նշանակման դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը, որին դեմ է հանդես գալիս ԱԳՆ-ն, արդեն իսկ բաց կիրականացվի: Մնում է պարզել, թե ով է ադրբեջանցի այդ պաշտոնյան և ինչ է իր երազած պաշտոնի դիմաց պատրաստ անել Վլադիմիր Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular