ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Հայաստանն անվանել է Անդրկովկասում առանցքային դաշնակից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:

Գերասիմովը նշել է, որ երկրները ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշը, նրա խոսքերով, «Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:

«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի ՊՆ բուհերում»,- ասել է ՌԴ ԳՇ պետը: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 000 հետազոտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular