ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ն եք ծափ տալիս, դուք ամոթ, հայրենիք ունե՞ք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ազգային ժողովում միտինգ էր: Հիմնական հռետորը, պատահականությամբ և ի դժբախտություն հայ ազգի, վարչապետի աթոռը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն էր: Այն, ինչ խոսում էր այդ մարդը, ուղղակի ծաղր էր հայ ժողովրդի ու մեր պետականության նկատմամբ: Ծաղր էր զոհված հազարավոր զինծառայողների և նրանց ընտանիքների, հաշմանդամ դարձած հազարավոր տղերքի, տուն ու հայրենիք կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ: Անամոթաբար կեղծում էր փաստերը, խեղում պատմությունը, բայց միևնույն ժամանակ առանց խղճի ու ամոթի զգացումով հայտարարում, որ Արցախն ու Հայաստանը ապագա ունեն:

Մարդը, որը հանձնել է Արցախը, կործանման եզրին հասցրել Հայաստանը, ասում է, որ հայկական երկու պետությունները ապագա ունեն: Այո, ունեն, բայց ոչ «կապիտուլյանտի» ու պաթոլոգիկ ստախոսի հետ: Կրկնակի դժմախտությունն այն էր, որ նրա ելույթն ուղեկցվում էր իշխող խմբակցության ծափերով: Ինչի՞ն եք ծափ տալիս «ուսապարկեր», քաղաքական անմեղսունակությամբ տառապող կոճակ սեղմողներ: Ծափ եք տալիս հայրենիքից 10000 քառակուսի կիլոմետրի կորստի՞ն, 5000-ից ավելի զոհերի առկայությա՞նը, մի ողջ սերունդ հաշմանդամ դարձնելո՞ւն, ինչի՞ն: Դուք ամոթ ունե՞ք, դուք հայրենիք ունե՞ք, դուք բարոյականություն ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, կամ հեռացվելու է ու շատ ցավոտ: Նրա ամեն վայրկյան ավել իշխանության ղեկին մնալը, ավելի ցավոտ է դարձնելու անկումը: Նա դա հասկանում է, հասկանում է, դրա համար վերջին ճիգերն է գործադրում, վերջին ստերի ու կեղծիքների չափաքանակն է նետում շրջակա միջավայր իշխանությունը պահելու համար: Սակայն ապարդյուն, հայ ժողովուրդը հասկացել է, թե ինչ ազգակործան պատուհասի հետ գործ ունի:

Այդ մարդը հատել է բոլոր կարմիր գծերը, նվաճել քաղաքական անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները: Եթե ինչ-որ մի պահ, դիցուք, կարծում էի, որ այդուհանդերձ կարելի է գնալ ընտրությունների ու նրան հաղթել ընտրություններով, հիմա, վստահ եմ, որ գործը ընտրություններին չպիտի հասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի ընդունակ է: Այդ ընտրությունների վերջը նորանոր ցնցումներն են, քաղաքացիական բախումներն ու արյունն է: Նա արյան է տենչում, այդպիսին եղել է միշտ: Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը կանգնած են կոնկրետ ջրբաժանի առաջ՝ կա՛մ Նիկոլը, կա՛մ Հայաստանն ու հայ ազգը: Ուրիշ ընտրություն չկա, պարզապես չկա:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular