ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է,  ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնում, մարդուն, ում ամեն քայլ արյունոտ է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիացած ծափահարում են մի մարդու, ով Լելե Թեփեի օպերացիայի մասին ասում է. «Առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել և որոշումը կայացրել է գեներալ»։ Բա դու ով էիր, այ...

Երբ պետք էր, ասում էիր «գերագույն գլխավոր հրամանատարն եմ, իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք», հիմա ասում ես օպերացիայի ժամանակ սեփական կարծիք չեմ հայտնել։ 800 երիտասարդ տանում ես անխուսափելի մահվան, կոտրում ես բանակի թիկունքը, ոչնչացնում ես բանակի ռեզերվը, հետո ասում ես կապ չունես։ Բա որ կապ չունես օպերացիայի կեսին օտար լրատվամիջոցին ինչու էիր հարցազրույց տալիս և բացում գործողության մանրամասները։ Կրկնում եմ՝ օպերացիայի կեսին։

Իսկ գիտեք ինչու այսպիսի ներկայացում բեմականացրեց ԱԺ-ում, որովհետև Հայրենիքի Փրկության Շարժման լիդերները քեֆերի մեջ էին։ Եվ սա որոշեց լրացնել բաց տեղը, վերցնել նախաձեռնութունը։

Իսկ գիտեք ինչու կենտրոնացավ Լելե Թեփեյի օպերացիայի վրա, որովհետև ընթանում է զոհվածների ծնողների հետաքննությունը, և այդ հետաքննությունը շատ առաջ է գնացել, հրեշավոր փաստեր է բացահայտել, բացահայտել է բունկերում ով, ինչ հրամաններ է տվել։

Բայց այս ամենի հետ մեկտեղ, միևնույն է ծափ տվողներն ավելի վտանգավոր են, քան ելույթ ունեցողը։ Այսօրվա արյունոտ ներկայացման հետևությունը մեկն է՝ Հայաստանում պետք է սկսվի լուրջ հանրային պրոցես, պետք է ձևավորվեն լուրջ հանրային հոսանքներ՝ պատմության այս խայտառակ էջը փակելու համար։ Դա պետք է լինի գաղափական և կամային շարժում՝ առանց մի քանի տեղ կասկածելի խաղեր տալու և առանց անձնական շահը առաջ տանելու։ Եվ այդ դեպքում մի օր հաստատ Եռաբլուրի ծափերը խլացնելու են ուսապարկերի արյունոտ ծափերը։

Հ.Գ. Դատելով ծափահարությունների դիրիժորի կեցվածքից, կարելի էր եզրակացնել, որ շատ արագ անցել էր նաև Մակունցի դեպրեսիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular