ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր կողքին ապրում է մի մոլագար, որին պետք էր Արցախը նվիրել թշնամուն, որ հետո ԱԺ-ում ասի՝ Արցախն ապագա ունի․ Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայանում է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանի հոդվածը․

«Մեր կողքին ապրում է մի մոլագար, որին պետք էր Արցախը նվիրել թշնամուն, որ հետո Ազգային ժողովում հայտարարի, թե Արցախն ապագա ունի։

Նրան պետք էր կործանել Հայաստանը, որ հայտարարի, թե մեր երկիրն ապագա ունի։

Պետք է տիեզերքի վերջին ստահակը լինես, որ հայտարարես, թե սա մեր Սարդարապատն է ու երկիրը տանես խայտառակ պարտության։

Պետք է հատակում լինես, որ պատերազմի ամենաթեժ պահին ղժղժան ձայնով կոչ անես տանից կասկա ու զրահաբաճկոն գտնել ու գնալ ռազմաճակատ։

Ստահակ, մոլագար, տականք պետք է լինես, որ որդուդ ու կնոջդ մասնակցությամբ բեմադրություններ կազմակերպես, կեղծ խրամատներ ու բլինդաժներ կառուցես, որ Էրատոն ֆոտոսեսիաներ կազմակերպի, երբ մեր որդիներն այդ ժամանակ զոհվում ու վիրավորվում էին։

Տականք, իսկ Եռաբլուրում ապագա կա՞, անհետ կորածներն ապագա ունե՞ն, հողի տակ ամփոփված տղերքն այս մոլորակում ապագա ունե՞ն։ Հադրութն ու Շուշին ապագա ունե՞ն:

Տականք, վախկոտ, ստահակ, մոլագար մարդասպան, ուշադիր լսիր, ականջներիդ օղ արա, մեր երկիրը, մեր ազգին չշփոթես քեզ ծափահարող իմքայլական ուսապարկերի հետ, ֆեյքերի բանակի հետ։ Ուշադիր լսիր, Հայաստանն Արցախի հետ ունի ապագա, բայց առանց քեզ, առանց քո թափթփուկների։

Ապագա Հայաստանում, որը շուտով գալու է, դու մեղադրյալի աթոռից ես հարցերի պատասխանելու, քո ու քո կնոջ հեռախոսները մանրակրկիտ ուսումնասիրվելու են, որ պարզվի, թե բունկերից ում հետ եք խոսել, մեսիջներով փոխանակվել, որ թշնամուն այդքան հեշտությամբ հաջողվում էր բայրաքթարներով սպանել մեր լույս տղերքին։

Մոլագար մարդասպանին ծափահարողներ, դուք հստակ գիտակցեք, որ Շուշին հանձնողին ոտնկայս ծափահարելու համար պատասխան եք տալու։ Տականքեր, չկարծեք, թե ժամանակը ձեր դաշնակիցն է, չշշկռվեք։ Պատիժը լինելու է խիստ։ Մեզ անդադար նայում, հետեւում են մեր լույս տղերքը, որոնք մեզ պատգամ են թողել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular