ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ թղթապանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թղթապանակը տպագրական արտադրանքի տեսակներից մեկն է, որը իրենից ներկայացնում է խիտ նյութից պատրաստված իր՝ թղթերն ու փաստաթղթերը պահելու համար: Սկզբից թղթապանակները պատրաստել են բացառապես հաստ թղթից (250-300 գ / մ 2), ինչը պատճառ է դարձել որոշ լեզուներում՝ օրինակ ռուսերենում «папка» բառի հայտնվելուն, այն գալիս է գերմանական «pappe» բառից, որը նշանակում է «ստվարաթուղթ»: Ավելի ուշ թղթապանակների արտադրության մեջ սկսել են օգտագործել պլաստիկ և երբեմն էլ դիզայներական թուղթ: Զարմանալի չէ, որ հենց գերմանացիներն են իրենց կոկիկությամբ և պեդանտությամբ, հորինել փաստաթղթերը պահելու և բաշխելու թղթապանակային եղանակը: Առաջին թղթապանակը ստեղծվել է գերմանացի գյուտարար Ֆրիդրիխ Սեննեկենի կողմից 1886 թվականին: Այս թղթապանակի հետ միասին ստեղծվել է նաև դակիչը, որը թույլ է տալիս դակել թերթերը, որոնք հետագայում դրվել են թղթապանակի մեջ: Նման թղթապանակը ստացել է «գրանցիչ թղթապանակ» անվանումը: Այն ծառայում է այբբենական կամ ժամանակագրական կարգով փաստաթղթերի դասավորման համար: Նման թղթապանակի կառուցվածքը բավականին պարզ է՝ ստվարաթղթե կազմ և մետաղական առանցք, որին հագցվում են դակված թերթերը, իսկ ներկայումս ֆայլի մեջ դրված թերթերը: 

«Գրանցիչ թղթապանակ»-ի կազմին սովորաբար լինում է պիտակ, որը պարունակում է այդ թղթապանակում պարունակվող փաստաթղթերի մասին տեղեկություն: Մի փոքր ավելի ուշ՝ 1895 թվականին, գերմանական Սոդեն քաղաքի քաղաքապետարանի աշխատակից Կարլ Գլադիտցը ստեղծել է «թղթապանակ-արագակար»-ը: Այն շատ հարմար է փաստաթղթերը արագ հավաքելու համար: Շուտով այդ փոքրիկ քաղաքում ստեղծված այդ գրենական պիտույքը տարածվել է ամբողջ Գերմանիայում, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներում: «Թղթապանակ-արագակար»-ը ունի ստվարաթղթե կամ պլաստմասսե շապիկ, որի ներսում  թղթերը կարվում են են մետաղական կեռիկներով: Նման կերպ հարմար է պաշտպանել փաստաթղթերը  կեղտոտվելուց և վնասվելուց: «Թղթապանակ-արագակար»-ի մեզ հայտնի և ներկայումս օգտագործվող մեխանիզմը ստեղծվել է շատ ավելի ուշ՝ 1939 թվականին և նույնպես  Գերմանիայում: Այդ մետաղական հարմարանքը թույլ է տալիս փաստաթղթերը կարել անգամ ստվարաթղթե կամ պլաստիկե մեկ թերթի վրա, իսկ հետո արդեն այն տեղադրել  «գրանցիչ թղթապանակ»-ում:

«Ծալովի թղթապանակ» ստեղծվել է շատ ավելի ուշ Ամերիկայում: Սա իրենից ներկայացնում է ստվարաթղթե սովորական ծալված թերթ, որի ներսում փաստաթղթերն են դրվում: Այս թղթապանակը կոչվում է նաև «մանիլյան թղթապանակ», քանի որ այն պատրաստվել է շատ պինդ թղթից, որը կոչվել է «մանիլա»: Նման թղթի մանրաթելերը ստացվում են տեքստիլ բանանի տերևներից, որոնք շատ կոշտ և ամուր են, և այդ  թուղթը չի ներկվում և ունի բնական դեղնավուն երանգ, և բնականաբար անգամ թրջվելիս չի ներկում իր մեջ պահվող փաստաթղթերը: Այդ թուղթը հարթ է և չի պարունակում կոպիտ մասնիկներ, որոնք կարող են քերծել փաստաթղթերը: Բացի այդ, այն չի պարունակում քիմիական բաղադրիչներ, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել լուսանկարչական թղթի հետ և փչացնել թղթապանակում պահպանվող նկարները: «Մանիլյան թղթապանակ»-ը հետագայում ծառայել է որպես նախատիպ Windows աշխատասեղանի և մի շարք այլ համակարգերի տարբերանշանների համար: Ամփոփելով այս ամենը` կարելի է նշել, որ թղթապանակները  բավականին երկար և հետաքրքիր պատմություն ունեն: Ներկայումս էլ թղթապանակները գործածական են և նրանց պատմությունը դեռ չի ավարտվել:

No description available.

Նյութը հրապարական պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular