ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի. Սարուշենի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարուշենում ապրիլի 7-ի միջադեպից հետո հանգիստ է, թշնամին չի կրակում, գյուղացիներն էլ շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Սարուշեն գյուղի գյուղապետ Կարեն Գասպարյանը:

«Ոչ մի վախ չկա, գյուղացիները հանգիստ շարունակում են իրենց աշխատանքները: Սարուշենի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են, գյուղը լիովին վերաբնակեցվել է, դեկտեմբերից գործում է մանկապարտեզն ու դպրոցը, բուժկետ մարդիկ նորմալ կյանքով ապրում են»,- ասաց նա:

Սարուշենում այս պահին ապրում է 60 ընտանիք` 360 բնակչով: Գյուղապետի խոսքով` չնայած սահմանամերձ լինելուն, մարդկանց մտքով չի էլ անցնում թողնել գյուղը եւ հեռանալ:

«Նույնիսկ էդ կրակոցներից հետո էլ մարդ չկա, որ մտածի գյուղից հեռանալու մասին»,- հավելում է նա:

Պատերազմից հետո, գյուղապետի խոսքով,  կրակոցներ շատ են եղել, սակայն թշնամին օդ է կրակել, վախեցնելու նպատակով, իսկ այս անգամ թիրախավորված կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ:

Գյուղապետը պատմեց, որ ապրիլի 7-ի դեպքի մասին իմացել են բոլորը, ոստիկանությունը, խաղաղապահները, սակայն պաշտոնական հայտարարությունը տարածվեց ապրիլի 12-ին, լրատվամիջոցներում լուրի տարածվելուց հետո:

Գյուղապետի խոսքով` ադրբեջանցիներն էլ են վախենում, նրանց ավտոշարասյունները շաբաթական 3-4 անգամ անցնում են իրենց գյուղի միջով:

«Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի: Իրենք էլ են վախենում, որ մի բան անեն, ժողովուրդն էլ իրենց մեքենաները կարող են վնասել: Մեր կողմից սադրանքներ չկան, հանգիստ գալիս, անցնում են  գյուղով»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով` Սարուշենի գյուղացիները իր հրամանատարությամբ 44 օր պատերազմի ժամանակ չեն լքել գյուղը,մնացել եւ պաշտպանել են գյուղը. «Նույնիսկ 2-րդ կարգի հաշմանդամ մարդն է մնացել, գյուղից 2 զոհ ունենք: Մինչեւ վերջին օրը մնացել եւ պաշտպանել ենք գյուղը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular