ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված պուրակում ցուցադրվող իրերը փաստում են այն, որ Ադրբեջանը շատ մեծ թշնամանքով է տրամադրված հայերի նկատմամբ և այնտեղ ամենաբարձր մակարդակով հայատյացության քաղաքականություն է տարվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված ցուցահանդես-պուրակին, որտեղ ցուցադրվել է հայկական զինվորական տեխնիկա և հայ սպանված և վիրավոր զինվորականների մանեկեններ:

«Պուրակում ցուցադրվում են հայ զինվորների սաղավարտները և մեկնաբանում են, որ կրակել են գլխին, այսինքն՝ հայերին գնդակահարելը խրախուսվում է, որից հետո ցուցադրությունն ամբողջականացնելով վիդեո տարբերակով ցուցադրում են իրական կադրեր, որտեղ սպանդի են ենթարկում հայերին, այսինքն՝ սա դասական ռասիզմի կամ հայատյացության դրսևորում է, որը պետք է միազգային արձագանք ստանա: Իհարկե, միջազգային կազմակերպությունները չեն բարձրաձայնի, քանի դեռ Հայաստանը չի բարձրաձայնում այդ մասին»,- նշեց նա:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը պատմական ադրբեջանական տարածքներ են և պետք է վերադառնալ այնտեղ, բայց ոչ տանկերով, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևն իր խոսքում մեկ ասում է, որ չի ուզում տանկերով գնալ Երևան, սակայն իսկույն ավելացնում է, որ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու դեպքում իրենք, անպայման, կվերադառնան Երևան, նա երկիմաստ հայտարարություն է անում։

«Ալիևն ասում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ պահանջներ չունի, բայց այստեղ մի շեշտադրում՝ Ալիևը ի՞նչ է հասկանում Հայաստանի Հանրապետության տարածքներ ասելով, արդյոք նա Արցախը դրա մեջ է ներառում, կամ այն անկլավները, որոնք փաստացի դարձել են խնդրահարույց, ներառո՞ւմ է ՀՀ սահմանների մեջ: Այսինքն՝ նա չի դադարում ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ, և ես կարծում եմ, որ սպասում է պատեհ առիթի, իսկ պատեհ առիթը՝ ռուս-թուրքական բախումն է, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումներ, այնպես որ, պատերազմի ակտիվ փուլը ժամանակավորապես դադարեցված է, և ականատես կլինենք ավելի մեծ պատերազմի»,– ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին Ալիևի հայտարարությանը, ասաց. «Ալիևն ասում է, որ պատրաստ է խաղաղ համաձայնագրի կնքելու մասին, սակայն հաջորդ պահին ասում է՝ տարածաշրջանում խաղաղությունը շատ փխրուն է, դեռևս կան չլուծված հարցեր, այսիքն՝ ոչ ուղիղ իմաստով, բայց ուժն է առաջնային պլան բերում, ընդգծելով՝ եթե դուք համաձայնեք Զանգեզուրի միջանցքի, անկլավների, և Արցախի հարցի վերաբերյալ, ես պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը»:

Վերլուծաբանը նշեց, որ սա այն դեպքը չէ, որ միայն Հայաստանի արտգործնախարարի մակարդակով դատապարտող հայտարարություն տարածվի, այլ հարկավոր է հստակ, դիվանագիտական և լոբբիստական աշխատանք տանել պետությունների ներսում, և որպեսզի մենք արդյունքի հասնենք և մեծ խնդիրներ ստեղծենք Ադրբեջանի կառավարության համար, որպեսզի նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ բանկային հաշիվների սառեցում և այլն:

«Զանգեզուրի, Սևանի, Երևանի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին պետք է վարչապետի մակարդակով պատասխան տրվի: Նա պետք է հայտարարի, որ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթն իրենից ենթադրում է խաղաղություն և ոչ թե պատերազմի հռետորաբանություն: Հանրապետության առաջին դեմքը պետք է ոչ միայն ասի, որ դու սուտ ես խոսում, այլև մեղադրանք հնչեցնի, որ դու ապակառուցողական ես տրամադրված և քո հայտարարությունները տարածաշրջանում  նոր պատերազմի վտանգ է առաջացնում»,– ասաց նա:

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular