ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյանը՝ Սամվել Բաբայանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի նախօրեին արված հայտարարությանը, թե Շուշին գրավվել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ազատագրվել է հայերի կողմից:

Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայությունները Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը.

2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա մի պարզ պատճառով. որովհետև 2020թ. Շուշին պաշտպանված էր հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, իսկ 1992-ին՝ միայն Լաչինի միջանցքից... Ի դեպ, այն, ինչ 1992-ի մայիսին հաջողվեց կատարել Լաչինի միջանցքի ուղղությամբ Ձեր հրամանատարությամբ գործող ուժերին, ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ մեզ չհաջողվեց անել 2020-ի նոյեմբերին, այն է՝ փակել Մեծ Թաղեր-Զարդանաշեն- Ավետարանոց-Սխնախ-Քարին տակ-Շուշի բավականին երկար ու նեղ միջանցքը, մանավանդ, որ բերդաքաղաքը մյուս բոլոր ուղղություններից պաշտպանված էր... Չգիտեմ (չնայած, գրեթե, գիտեմ), թե այս ամենն ում «բացթողման»արդյունքն է, բայց, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում մենք ունեինք ավելի գրագետ ու հեռատես գործող ռազմաքաղաքական ղեկավարություն, քան այս դեպքում էր, գոնե, իմ կարծիքով, դա անվիճելի է...

Կներեք, ես սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի... Որովհետև 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular