COVID-19 դեմ պատվաստումների գործընթացը մեկնարկեց. քանի անձ է մինչ օրս պատվաստվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօրվանից մեկնարկել են կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով ռիսկային խմբի պատվաստումները։ Վաղվանից էլ պատվաստումներ կսկսեն մարզերում։ Դեռևս հայտնի չէ, թե «Sputnik V»-ով պատվաստումները երբ կմեկնարկեն, սակայն առողջապահության նախարարի վստահեցմամբ դա կլինի մոտ օրերս։
ArmDaily.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե մինչ այժմ քանի անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և որ դեղամիջոցով։ Մեր հարցին ի պատասխան նախարարությունից հայտնեցին. «Մինչ օրս մոտ 600 անձ է «Sputnik V»-ով պատվաստվել։ «AstraZeneca»-ով այսօր Սբ. Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայում 6 անձ է պատվաստվել։ Թե մյուս պոլիկլինիկաներում քանի անձ է պատվաստվել, չենք կարող ասել, քանի որ դա մեր վերահսկողության տիրույթը չէ, մեզ հիմա հաշվետվություն չեն տալիս, եթե հաշվետվություն տան էլ, դա կլինի պատվաստումների ավարտին»։
Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:
Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:
Հավելենք նաև, որ նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութով պատվաստվել են COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը: