ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք, ովքեր դեռ ասում են՝ հնարավոր է բարեկամական կապ ունենալ Ադրբեջանի հետ, նրանք թուրք-ադրբեջանական շահը սպասարկող խմբակն են. Անժելա Էլիբեգովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը այդ պուրակով փորձում է 2 խնդիր լուծել. առաջինը՝ իր հանրության ներսում, երկրորդը՝ մեր հանրության շրջանակներում: Նա պետք է փորձի ամեն կերպ արդարացնել ահռելի ծախսերը և կորուստները՝ ցույց տալով, որ ադրբեջանական կողմը հաղթող է այս պատերազմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում կառուցված պուրակին:

«Ալիևը պետք է ցույց տա իր հասարակությանը, որ հաղթել են պատերազմում, որպեսզի հանրությունը ավելորդ հարցեր չտա՝ ինչու հաղթանակը մնաց կիսատ, ինչու չստացան վերջնական հոգեբանական և նյութական բավարարվածություն՝ տալով տասնյակ հազարավոր զոհեր և ֆինանսական ահռելի ծախսեր: Նա փորձում է լռեցնել պատերազմի հետևանքով առաջացած բողոքները»,- ասաց Էլիբեգովան:

Էլիբեգովան նշեց՝ այս քայլը միտված էր, որպեսզի մեր հանրության շրջանակներում լինի հոգեբանական ճնշում և ընկճվածություն, բայց պետք չէ տրվել այդ մոլորություններին: Նա նաև ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից մյուս խոշտանգումները ևս մնացել են անարձագանք, այս պուրակը ևս կմնա անարձագանք միջազգային հանրության կողմից:

«2-րդ խնդիրը նա լուծում է մեր հանրության դիսկուրսում և նա նման կերպ մեր հասարակության վրա կարողանում է ճնշում գործադրել և քարոզչություն իրականացնել, որպեսզի կարողանա կոտրել մեզ և նվաստացնել: Այդ պուրակը տոկոսային հարաբերակցությամբ ոչինչ է այն ամենի ֆոնին, ինչ արել է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, բայց այդ ամենը մնաց անարձագանք, իսկ միջազգային հանրությունը ինչպես եղել է անհաղորդ, այդպես էլ մնում է: Ադրբեջանն էլ խորապես թքած ունի, թե ինչ է կարծում միջազգային հանրությունը»,- նշեց նա:

Նա նաև հավելեց՝ սա պուրակի վերջնական տեսքը չէ և հետագայում այն ավելի է զարգանալու և ընդլայնվելու: «Իրենք բոլոր դպրոցականներին տանելու են այդ պուրակ և այդ ոգով դաստիրակեն իրենց սերունդներին: Սա պուրակի վերջնական տեսքը չէ, նրանք սարքելու են դա բացօթյա թանգարան, նոր նմուշներ են բերելու ու շարունակելու են իրենց հայատյաց ռազմավարությունը և այդ ֆոնին խոսել, որ կարող ենք համակեցություն ունենալ, անհնար է»,- հավելես նա:

Փորձագետը նաև նշեց, որ կան գործիչներ, որոնք դեռ շարունակում են խոսել թուրք-ադրբեջանական բարեկամական կապի մասին, ինչը փաստացի անհնար է գոնե մոտակա տասնամյակների համատեքստում: Նա իր խոսքում մեկնաբանեց նաև գործող իշխանության քայլերը այս պուրակի բացման հետ կապված:

«Թուրքական շահերը սպասարկող խմբակը ասում է՝ կարող ենք խաղաղ գոյատևել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մեր գործող իշխանությունը ամիսներ շարունակ ասում էր՝ եկեք մի կողմ դնենք զոհերին, գերիներին, անհայտ կորած զինծառայողներին, բայրաքթարներին և խոշտանգումներն այս ազգի նկատմամբ ու սկսենք առևտուր անել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եթե անգամ դատապարտի նման գործողությունները, մեզ դրանից ոչինչ: Մարդիկ կոնկրետ թուրք-ադրբեջանական շահն են սպասարկում մեր հասարակության մեջ»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular