ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլիզմի հերթական վառ ներկայացուցիչը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 «Իմ քայլ»-ի նորաթուխ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերթական նիկոլական միտքն է նետել շրջակա միջավայր։ Նա նշել է, որ «25 տարի բանակը թալանել են, 2.5 տարում մեզ չէր հաջողվելու դա վերականգնել»։ Այն, որ այս մարդիկ պաթոլոգիկ ստախոսներ են, դա արդեն անհերքելի է, այն, որ նույն հարցի շուրջ օրումեջ իրար հակասող հայտարարություններ կարող են անել, դա էլ է փաստ, այն, որ իրենց բոլոր ձախողումներում մեղավոր են միայն նախկինները, դա էլ է փաստ։ Բայց այդուհանդերձ մի քանի հարց իմքայլական պատգամավորին։

Նախ, եթե 25 տարի բանակը թալանել են, որտեղի՞ց այդքան զենք ու տեխնիկա հայտնվեց ադրբեջանցիների ձեռքում որպես ռազմավար։ Ձեր «կիրթը» նշում է, որ Հայաստանի զինված ուժերից առգրավել են շուրջ 5 միլիարդ դոլարի զենք, զինամթերք։

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմն հպարտանում էր, թե Հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենամարտունակն են, որ խաղաղություն ենք պարտադրում թշնամուն, իսկ Պաշտպանության նախարարը «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կոնցեպտն էր մատուցում հանրությանը։ Ո՞նց էր նման բան ասում Նիկոլ Փաշինյանը։

Եվ վերջապես երրորդ՝ եթե թալանել էին ու զենք չկար կռվելու, ապա ինչո՞ւ էր ձեր քաղաքական անմեղսունակների իշխանությունը 44 օր գոռում, որ հաղթում ենք, արդյունքում տասնյակ հազարավոր զինծառայողներ զոհվեցին ու տարածքներ կորցրեցինք։ Այս մարդիկ բացահայտ ծաղրում են հանրությանը, անամոթաբար խեղում բոլոր փաստերը, իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն օր արնաքամ են անում Հայաստանն ու Արցախը։ Հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը տրորելով ապրում են՝ չմտածելով ուրիշ ոչ մի բանի մասին՝ բացառությամ իրենց իշխանության վերարտադրությունը։ Սա է, ուրիշ ոչինչ չկա ու չի լինելու, քանի դեռ հայ ազգը հանդուրժում է այս մարդկանց գոյությունը իշխանության ղեկին։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular