ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է, Սևանն էլ է մերը. Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական կողմի քաղաքական եւ պատմական հարձակումների նկատմամբ ՀՀ կառավարության լիակատար լռության պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ բաց չի թողել Հայաստանի դեմ մեղմ ասած ոչ բարյացակամ եւ լկտի հայտարարություններ անելու հնարավորությունը: Ընդ որում, Ալիեւը, ավանդույթի համաձայն, հաջողացրել է հակասական մտքեր արտահայտել:

Ալիեւը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումը համագործակցությունը» թեմայով խորհրդաժողովին նախ հայտարարել է, որ իր երկիրը տարածքային պահանջներ չունի որեւէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»:

Սակայն ավելի ուշ Ալիեւը հայտարարել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է»՝ միեւնույն ժամանակ նշելով, որ «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել1920 թվականին՝ 101 տարի առաջ». «Մինչ այդ այդ տարածքը մեզ էր պատկանում: Գոյչա լիճը նրանք Սեւան են անվանում: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, Սեւան այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաեւ Իրեւանին: Նրանք ոչնչացրել են Իրեւանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, այդ թվում՝ իմ նախնիները: Ես ասել եմ՝ մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ ինչու ոչ: Եթե մենք ​​վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնալ Իրեւվան: Ժամանակը կգա, եւ մենք կանենք դա»:

Ալիեւը Ստեփան Շահումյանին հանցագործ է անվանել. «Նրանց, ովքեր ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը, ներշնչել են, որ իրենք հերոսներ են, Շահումյանը եւ մյուսները իրականում հանցագործներ են»:

Հիշեցնենք, որ 1918 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով Ժողկոմների խորհուրդը Շահումյանին նշանակեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար մինչեւ Անդրկովկասում սովետական ​​իշխանության հաստատումը: 1918-ի ապրիլին Բաքվում Շահումյանի նախագահությամբ բոլշեւիկյան կառավարություն կազմվեց: Բաքվի Խորհրդի տրամադրության տակ էր տարբեր ազգությունների աշխատավորներից եւ գյուղացիներից բաղկացած պահակախումբը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular