ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող եմ պատկերացնել, թե ինչ կպատահի, եթե Հայաստանը անցնի Աշխարհի առաջնության եզրափակիչ. Կապարրոս

ՍՊՈՐՏ

championat.com-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարրոսը գնահատել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը հայտնվելու իր թիմի հեռանկարները: Հայաստանը ընտրական մրցաշարում մեկնարկել է երեք հաղթանակով և խմբում առաջատար է:

«Հայաստանում ցանկանում են զարգանալ, և այստեղ նրանք գիտեն, որ դա կախված է առկա մարզիչների որակավորումից: Մենք տեսնում ենք արդյունքներ, որոնք վստահություն են ներշնչում բոլորին: Ազգերի լիգայի B խմբում հայտնվելը պարգևատրում էր կատարված աշխատանքի համար, բայց նաև անսպասելի էր, քանի որ մրցում էինք այնպիսի որակյալ թիմերի հետ, ինչպիսիք են Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Այս հաջողությունը լուրջ բարոյահոգեբանական վիճակ է ստեղծել երկրի և թիմի համար: Հայաստանը պետք է հավատա կատարված աշխատանքին: Որպես թիմ  մենք խոսում ենք չորս լեզուներով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն և իսպաներեն: Հաղորդակցությունը նորմալ է, իսկ ֆուտբոլը նաև ունիվերսալ լեզու է: Խաղադաշտում բոլորը հասկանում են միմյանց: Այս ոչ վերբալ հաղորդակցությունը թիմի հիմքն է», - Կապարրոսի խոսքերն է մեջբերել FIFA-ի կայքը:

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղերում Հայաստանը հաղթել է Ռումինիային, Իսլանդիային և Լիխտենշտեյնին: Կապարրոսը ասում է, որ չնայած դրան ինքը գիտակցում է մրցակիցների ուժը.

«Մենք մեծ ոգևորությամբ սկսեցինք գործը, բայց գիտակցում ենք, թե որքան ուժեղ է մեր խումբը: Մենք խաղում ենք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և հատկապես Գերմանիան, որոնք շատ ուժեղ են: Բայց մենք լի ենք հույսով, և ոչ ոք չի կարող դա խլել մեզանից: Հաջորդ հանդիպումները կլինեն միայն սեպտեմբերին, այնպես որ կտեսնենք, թե ինչպես կխաղան ֆուտբոլիստները: Մենք ապավինում ենք մեր թիմի ուժին, ինչպես նաև մտավոր ամրությանը: Միայն Ազգերի լիգայում առաջընթացը ազգի կողմից  շատ հուզիչ էր, այնպես որ ես պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Այնուամենայնիվ, ես նույնիսկ դրա մասին չէի էլ մտածում: Ես երկար տարիներ ֆուտբոլ եմ խաղում, ուստի գիտեմ, որ պետք է քայլ առ քայլ աշխատել: Այնպես որ, թող Հայաստանի ժողովուրդը վայելի իր հաղթանակները, իսկ մենք կկենտրոնանաք մեր աշխատանքային մեթոդների վրա»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular