ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ինչ խնդիրների դեմ է պայքարում քրքումը․ համեմունքի գործածության 5 միջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրքումն ամենատարածված ու յուրահատուկ համեմունքներից մեկն է, որը մարդիկ կիրառում են ուտեստներին կամ ըմպելիքներին յուրահատուկ համ հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ այս համեմունքը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար։ Այս նարնջագույն համեմունքի օգտակարությունը գիտնականները կապում են դրանում պարունակվող միացությունների՝ քրքումինոիդների հետ, որոնցից ամենակարևորը քրքումինն է՝ քրքումի հիմնական բաղադրիչներից մեկը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում է պայքարել մի շարք խնդիրների դեմ, ուստի զարմանալի չէ, որ հակացուցումների բացակայության դեպքում մասնագետները հորդորում են ամեն օր ներառել այն սննդակարգում կամ կիրառել հատուկ դեղամիջոցների տեսքով։

Medikforum.ru կայքը ներկայացրել է քրքումի ամենաօգտակար հատկություններն ու նշել մի քանի գիտականորեն ապացուցված պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար։

Նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը

Գիտնականները պարզել են, որ այս համեմունքի գլխավոր բաղադրիչներից մեկը՝ քրքումինը, կարող է նպաստել քաղցկեղի աճի, զարգացման ու տարածման ճնշման։ Այն, մասնավորապես, օժտված է անգիոգենեզը՝ ուռուցքներում նոր արյունատար անոթների աճի գործընթացը ճնշող հատկություններով, ինչն էլ զրկում է դրանց անհրաժեշտ սնուցումից ու հանգեցնում է բջիջների մահվան։ Բացի այդ, կան տվյալներ այն մասին, որ քրքումինը խոչընդոտում է մարսողական համակարգի օրգանների քաղցկեղի զարգացմանը։ 30 օր տևած հետազոտությունը, որին մասնակցել է աղիների ախտահարմամբ ու դրանց չարորակացման բարձր ռիսկով 44 տղամարդ, ցույց է տվել, որ քրքումինի ամենօրյա ընդունումը նվազեցնում է նման ախտահարումների քանակը 40 տոկոսով։

Բարելավում է սրտանոթային համակարգի առողջական վիճակը

Բացի այդ, գիտնականներն ապացուցել են նաև, որ քրքումինի շնորհիվ այս համեմունքը կարող է բարելավել արյունատար անոթների ներքին շերտի բջիջների՝ էնդոթելերի գործառույթները, իսկ այս շերտի դիսֆունկցիան էլ համարվում է սրտային հիվանդությունների ու զարկերակային ճնշման և արյան մակարդաման գործառույթները կարգավորող մեխանիզմների խանգարման հիմնական պատճառը։

Պաշտպանում է գլխուղեղի հիվանդություններից

Նման հիվանդություններից շատերը կապված են լինում գլխուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF)՝ աճի հորմոնի մակարդակի նվազման հետ, մինչդեռ գիտնականներն ապացուցել են, որ քրքումինը բարձրացնում է գլխուղեղում BDNF-ի մակարդակը, ինչի շնորհիվ կարող է հետաձգել կամ առհասարակ կանխել գլխուղեղի հիվանդությունների զարգացումը։

Պաշտպանում է հոդերը

Քրքումինը բավական հզոր հակաբորբոքային միացություն է, ուստի կարող է շատ արդյունավետ լինել արթրիտով պայմանավորված հոդերի բորբոքման դեմ պայքարում։ Ռևմատոիդ արթրիտով հիվանդների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ քրքումինը կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել քան հակաբորբոքային դեղամիջոցները։

Հակազդում է ընկճախտին

Գիտնականների կարծիքով՝ քրքումինի գործածությունն այս հոգեկան հիվանդության զարգացման դեմ պայքարում կարող է բավական խոստումնալից լինել։ Ընկճախտով հիվանդ 60 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ քրքումի հիմնական բաղադրիչի գոծածությունը վեց շաբաթվա ընթացքում հանգեցնում է առողջական վիճակի զգալի բարելավման և իր ազդեցությամբ բավական նման է պրոզակի գործածության դեպքում նկատվող ազդեցությանը։

Այս համեմունքը կարող է իսկապես շատ լավ ազդեցություն ունենալ ընդհանուր առողջական վիճակի վրա՝ օգնելով կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը կամ նպաստելով դրանց բուժմանը, սակայն մասնագետները, այնուամենայնիվ, նախազգուշացնում են, որ ցանկացած դեպքում հարկավոր է հետևել դրա չափաբաժնին ու չչարաշահել այն, քանի որ հակառակ դեպքում մեծ է կողմնակի բարդությունների զարգացման հավանականությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հորդորում են չգերազանցել քրքումինոիդների օրական թույլատրելի չափաբաժինը, որը մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կազմում է 3 մգ, ուստի մինչ քրքումով դեղորայք ընդունելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ ճիշտ չափաբաժինը որոշելու և ինքնաբուժության հետևանքով օրգանիզմին էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular