Զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ է իրականացնում Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի հարակից տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների և «The Halo trust» կազմակերպության հետ զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքներում:
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համ,այնքների տարածքներում: