ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական վարձկաններին չեն վճարել Ղարաբաղում կռվելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Lenta.ru-ն գրում է, որ Սիրիայից հավաքագրված թուրք վարձկանները, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղի մարտերին, դժգոհել են վճարումների բացակայությունից: Այս մասին հայտնել է WarGonzo տելեգրամ-ալիքը` հղում անելով արաբախոս սոցիալական ցանցերին:

Տելեգրամ-ալիքի տեսանյութերից մեկում վարձկաններից մեկն ասում է, որ հրամանատարները չեն վճարել ռազմական գործողությունների մասնակիցներին, վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին:

«Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տրվել, ոչինչ չի վճարել վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը ներկայումս սոված են: Այդպես չպետք է լինել», - մեջբերում է նրանց WarGonzo-ն:

Ենթադրաբար, տեսանյութը նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ձայնագրության ստույգ ամսաթիվն անհայտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular