ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք նրանց խանգարում ենք». Լևոն Յոլյանը մերժեց նաիրիտցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն գրել է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ում առկա վիճակը և հետագա անելիքներն ուսումնասիրելու համար։ Նաիրիտցիները, իհարկե, ողջունեցին նորանշանակ նախարարի այս քայլը, սակայն վերջիններս նոր պահանջ ունեն։ Նաիրիտցիները ցանկանում են այդ աշխատանքային խմբում տեսնել իրենց համար վստահելի մարդկանց։ Այդ նպատակով այսօր նամակով դիմեցին Յոլյանին։

Կառավարության նիստից հետո նախարար Յոլյանը մուտքի մոտ հավաքված նաիրիտցիների հետ մի քանի րոպե զրուցեց։ Գործարանի նախկին աշխատակիցները նշեցին, որ ուզում են այդ աշխատանքային խմբում տեսնել իրենց համար վստահելի մարդկանց, մասնավորապես՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին և մասնագետ Գագիկ Ավետիսյանին։

Էներգետիկայի նախարարը նաիրիտցիներիին հիասթափեցրեց՝ ասելով, որ այդ աշխատանքային խմբում նաիրիտցիներից մարդ չի կարող ընդգրկված լինել։ Նախարարը հավաքվածներին առաջարկեց ստեղծել իրենց խումբը։ Գործարանի աշխատակիցները դժգոհեցին, իրենց համար նախարարի այս պատասխանն անակնկալ էր։ «Նա լրիվ փոխվել էր, առաջին անգամ ավելի դրական էր տրամադրված»,- ասում է գործարանի աշխատակիցներից մեկը։

Նաիրիտցիները հակված են մտածել՝ կառավարությունում, նախարարությունում չեն ցանկանում, որպեսզի իրենց աշխատանքային խմբի անդամներից բացի, այլ մարդիկ ինֆորմացիայի տիրապետեն։ «Մենք նրանց խանգարում ենք»,- ասում են աշխատակիցները։ Գործարանի նախկին աշխատակիցները շարունակելու են ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության դիմաց՝ գործարանի վերագործարկման պահանջով։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր բարձրաձայնել հարցը, թե ինչու ստեղծված աշխատանքային խմբում գործարանի մասնագետներից ոչ ոք ներգրավված չէ։

Հիշեցնենք՝ նախարար Լևոն Յոլյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ ինքը կանի մաքսիմալը՝ գործարանի վերագործարկման համար։ Նախարարը նաև հայտարարեց՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ռուսական «ՌՏ-Քիմկոմպոզիտ» ընկերությունից մինչև ապրիլի 1-ը տեխնիկական առաջարկներ կստանա «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ: Հարկ ենք համարում նշել, որ այս ընկերության նախագահների խորհրդի անդամ է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular