ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Փաշինյանական խաղաղության լոզունգները, Արցախում ծառայող զինվորների ծնողների՝ մի կետից ուղղորդվող ակցիաները՝ նախապատրաստող հող՝ Արցախից զորքի դուրսբերման համար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վերջին շրջանում Արցախում ծառայող զինվորների ընտանիքների հավաքները պարբերական բնույթ են կրում:

Առաջին հայացքից այն օբյեկտիվորեն կապված է 2020 թվականի աշնանային պատերազմի և դրա խայտառակ արդյունքների հետ, սակայն, երբ զուգահեռ հաշվի ես առնում Հայաստանից զորակոչի դադարեցումը դեպի Արցախ, հանրության շրջանում պետական մակարդակով իրականացվող հակաղարաբաղյան քարոզչությունը, ապա այս ամենը սպառնում է վերածվելու հակաարցախյան շարժման:

Ծնողների պահանջը՝ որքան էլ այն անկեղծ լինի, Արցախում ծառայող հայաստանցիների զորացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար:

Մյուս կողմից, սա խրախուսվում և տիրաժավորվում է իշխանական տարբեր շրջանակների կողմից, ինչն արդեն ենթադրելի է դարձնում վաղուց տարբեր մակարդակներում քննարկվող այն մտահոգությունը, որ Հայաստանը՝ Ադրբեջանի շանտաժին ենթարկվելով կամ այդ հարցի շուրջ գաղտնի պայմանավորվածություն ունենալով, աստիճանաբար դուրս է բերում զորքերն Արցախից:

Իշխանությունը ստեղծված պայմաններում խորամանկության է դիմում՝ այն, ինչ պետք է անի կամ պայմանավորվել է, փորձում է անել հայաստանցի-ղարաբաղցի վտանգավոր երևույթի ուռճացման և զինվորների ծնողների տարբեր բնույթի ակցիաների միջոցով: Շատերն են նկատել, որ բողոքի ակցիաներ կազմակերպող տարբեր խմբերի առանձին ներկայացուցիչների և իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների միջև որոշակի կապ կա: Ծնողներից շատերը իրենց պահանջը ներկայացնելիս  կարող են չնկատել, որ այդ հավաքները մեծ մասամբ ուղղորդվում են մի կետից:

Ու այստեղ առանձնապես կարևոր էլ չէ, թե արդյո՞ք ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ և սփռում ապահովելով՝ հող է նախապատրաստում հայկական զինուժի Արցախից դուրսբերման և արցախցիների պաշտպանությունն ապահովող միակ կառույցի վերջնական ոչնչացման համար:

Իշխանությունը խաղաղության լոզունգների տակ քանդում է բանակն ու բոլոր այն կառույցները, որոնք ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular